00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստախոսի պարադոքսը. դատավորն Արմեն Գևորգյանի գործի ձեռքը «կրակն է ընկել»

© Sputnik / Aram NersesyanМеждународный форум евразийского партнёрства. Армен Геворкян
Международный форум евразийского партнёрства. Армен Геворкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանը Քոչարյանի թիմի ճնշման է ենթարկվել. Պողոսյանը չի կարողանում կողմնորոշվել։

Մարտի 1–ի գործով նոր փաստեր ու հակասություններ են ի հայտ գալիս. դրանում իրենց ներդրումն են ունեցել Հատուկ քննչական ծառայությունն ու Սահմանադրական դատարանի նախկին անդամ, 74–ամյա Վալերի Պողոսյանը։

Руководитель Аппарата Президента Армен Геворгян во время совещания по социально-экономической политике республики (27 февраля 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Մեղադրանք է առաջադրվել նաև Արմեն Գևորգյանին. ՀՔԾ պետ

ԶԼՄ–ներում ու սոցիալական կայքերում ակտիվ վեճեր էին գնում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման թեմայով։ Այդ ֆոնին նոր թափ է հավաքում ևս մեկ պատմություն, որն անմիջականորեն կապված է նախկին նախագահի գործի հետ։

Ամեն ինչ սկսվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունից այն մասին, որ Արմեն Գևորգյանը (նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար ու Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար) ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի (1996-2014 թվականներին ՍԴ անդամ) վրա՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի հետ կապված։ Այն ժամանակ ԿԸՀ–ն հաղթող է հայտարարել Սերժ Սարգսյանին, իսկ ընդդիմությունը, ի դեմս երկրի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի, բողոքարկեց ընտրությունները։

Մի քանի տարի առաջ հենց ինքը` Պողոսյանը հայտնել էր դա ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, որից հետո այդ տեղեկությունը հայտնվել էր Wikileaks-ում։

Հատուկ քննչական ծառայության ղեկավարը ասել է նաև, որ Պողոսյանը հայտնել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի կողմից եղած ճնշման մասին, որտեղ, ի դեպ, աշխատել է դատավորի եղբայրը:

Սոցիալական ցանցերում այդ լուրը ոչ միանշանակ արձագանք ստացավ։ Դժգոհություն կա, որ քննությունը հիմնվում է Wikileaks–ի վրա։ Իսկ նախկին իշխանության ներկայացուցիչները մեղադրում են Խաչատրյանին դատարանի վրա ճնշում գործադրելու մեջ։ Բայց դա կարևոր չէ…

Կարևորն այն է, որ այսօր ինքը` Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ նա «այդպիսի բան չի ասել». «հայտնել եմ որոշ փաստեր, որոնք նրանք որպես ճնշում են ներկայացնում. դա իրենց գործն է»։

«Չեմ ասում՝ եղել է կամ չի եղել, ես ներկայացրել եմ փաստը, դա մեկնաբանություն է, մնացածը ուրիշ է՝ ես կարող եմ մեկնաբանել այսպես կամ այնպես», – ասել է դատավորը։

Глава канцелярии второго Президента Армении Роберта Кочаряна Виктор Согомонян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ցանկացած հերթական ելույթ փաստելու է՝ գործը քաղաքական հետապնդման դրսևորում է». Սողոմոնյան

«Նման ցուցմունք Դուք տվե՞լ եք, թե՞ ոչ, Դուք կամ Ձեր եղբայրը, որ Ձեր կամ Ձեր եղբոր նկատմամբ ճնշում եղել է»,- այս ճշտող հարցին հետևել է Պողոսյանի պատասխանը՝ «Ես այդպիսի ցուցմունք չեմ տվել»։

Դատավորը ավելացրել է, որ նրա եղբայրն  իրեն երբեք չի ասել, որ «այ այս հարցում լավ կլիներ այսպիսի որոշում կայացնես»: (խոսքը 2008 թվականի ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին է)։

Անհասկանալի պատասխանները պարզաբանելու համար Sputnik Արմենիան կապ հաստատեց Պողոսյանի հետ, որը երկար ժամանակ հրաժարվում էր մեկնաբանել խաչատրյանի հայտարարությունը։ Նա հայտնեց, որ իր խոսքերը կտրված են եղել կոնտեքստից։

Մենք խնդրեցինք պարզաբանել` ինչ նա նկատի ունի ու, վերջապես, արդյո՞ք ճնշում եղել է։ Նախկին դատավորը երկար չէր ուզում մեկնաբանել, ասելով, որ շատ հարցեր միանշանակ պատասխան չունեն։ Վերջիվերջո, համաձայնեց պատասխանել մեկ հարցի՝ «Ձեզ վրա ճնշում գործադրե՞լ են».

«Կան հարցեր, որոնք հնարավոր չէ հստակ պատասխանել «այո» կամ «ոչ»։ Ինձ համար սա այդպիսի հարցերից է», – ասաց Պողոսյան։

Միաժամանակ նա առաջարկեց լրագրողին իր հարցին պատասխանել. «Մի կերտեցի ասում է «բոլոր կրետեցիները սուտասան են»։ Նա ճի՞շտ է  ասում, թե՞ ոչ։ Հենց պատասխանեք այդ հարցին, ես կպատասխանեմ ձեր հարցին»։

Պողոսյանի հայտարարությունն առնվազն տարօրինակ է, թեև նախկին դատավորը կարող է խուսափողական պատասխաններ տալ` վախենալով սեփական կյանքի ու առողջության համար։ Ի զուր չէ, որ Պողոսյանն առաջին հարցազրույցում դժգոհություն է հայտնել, որ Հատուկ քննչական ծառայությանը պետն իր անուն է տվել։

Шествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Հայաստանում իշխանության հանձնման–ընդունման գործընթացը գործարք էր պարունակում. քաղտեխնոլոգ

«Քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածել է՞, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե մարդ», — ասել է Պողոսյանը:

Պետք է սպասել, որ Հատուկ քննչական ծառայությունը նախկին դատավորի վերաբերյալ որոշ պարզաբանումներ կտա, թե ինչու Պողոսյանը ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ չի քվեարկել (հիվանդության կամ այլ պատճառով)։

Մյուս կողմից էլ` հետաքրքիր և օգտակար կլիներ իմանալ, արդյո՞ք 2008 թվականին Սահմանադրական դատարանի այլ անդամների վրա էլ է ճնշում գործադրել։ Բայց ամենահետաքրքիրն այն է` ինչ դեր է այդ ամենի մեջ կատարել Սահմանադրական դատարանի անփոփոխ ղեկավար (1996-2018) Գագիկ Հարությունյանը։

Եթե ճնշում եղել է, արդյո՞ք նա դրա մասին չի իմացել։  Մյուս կողմից էլ՝ նա, մեղմ ասած, «թավշյա» հարաբերություններ ունի նախկին իշխանությունների հետ։

Համենայն դեպս` անկասկած է, որ Հարությունյանը «պատմական նշանակություն» ունեցող մեծ գիտելիքներ ունի, որ նա կարող է ներկայացնել քննությանը։

Լրահոս
0