00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանում իշխանության հանձնման–ընդունման գործընթացը գործարք էր պարունակում. քաղտեխնոլոգ

© Sputnik / Asatur YesayantsШествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван
Шествие протестующих на площади Республики (25 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց և նախկին իշխանավորների նկատմամբ աղմկահարույց քրեական գործեր սկսելուց հետո, մի շարք դիտորդներ հայտարարում են արդարադատության որոշակի ընտրողանակության մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Արդարադատության պատժիչ ձեռքը ՀՀ երկրորդ նախագահին որպես թիրախ ընտրել է մի շարք պատճառներով, որոնցից մեկն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միանշանակ է ընկալվում հանրության կողմից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նա նշեց, որ Քոչարյանն ասոցացվում է հայկական տնտեսության քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծման հետ։ Շատերը կարծում են, որ իր նախագահության տարիների ընթացքում նա միլիարդավոր դոլարներ է դիզել։ Իսկ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական ժառանգությունը, չէր կարող անհետ կորել նախկին նախագահի քաղաքական կենսագրությունից։

Второй президент Армении Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Գիտեր, որ նստելու է. ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը որոշեց Հայաստան գալ

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց և նախկին իշխանավորների նկատմամբ աղմկահարույց քրեական գործեր սկսվելուց հետո մի շարք դիտորդներ արդարադատության ընտրողականություն են տեսնում։ Նույն մարտի 1-ի գործով այսօր ուժայինների թիրախի տակ են հիմնականում հայտնվել Քոչարյանն ու իր թիմի անդամները, օրինակ` նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կամ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։

Այստեղ, ինչպես նշեց քաղտեխնոլոգը, այլ հարց է առաջանում. ինչու մինչև օրս ձեռք չեն տվել Քոչարյանին հաջորդած նախագահ Սերժ Սարգսյանին, նրա կառավարության առանցքային պաշտոնատար անձանց, որոնց հասարակությունն ու մամուլը մեղադրել է ոչ օրինական հարստացման, պաշտոնական լիազարությունները չարաշահելու, տնտեսության հիմնական ոլորտները մոնոպոլիզացնելու մեջ։

Հակոբյանը կարծում է, որ նոր իշխանությունը, հավանաբար, բոլորին բռնել չի կարող որոշակի պայմանավորվածությունների պատճառով։

Второй президент Армении Роберт Кочарян (2004 год) - Sputnik Արմենիա
Քոչարյանի փաստաբանները «ֆեյսբուքյան հարձակման» են ենթարկվում. գործին խառնվել է ՄԻՊ–ը

«Օրինակ` այն պայմանավորվածությունների, որոնց մասին հիշատակում էր Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Կարծում եմ, որ Հայաստանում իշխանության հանձնման–ընդունման գործընթացը որոշակի գործարքով է ուղեկցվել։ Եվ այն, որ Քոչարյանի կալանավորումը այդքան կտրուկ արձագանք է առաջացրել Մոսկվայում, անուղղակիորեն հաստատում է այդ գործարքի առկայությունը», – ասաց Հակոբյանը։ Թե որքանով էր Քոչարյանն այն գործարքի մաս կազմում, այլ հարց է։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Լրահոս
0