00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի փաստաբանները «ֆեյսբուքյան հարձակման» են ենթարկվում. գործին խառնվել է ՄԻՊ–ը

© Photo : administration of Robert KocharyanВторой президент Армении Роберт Кочарян (2004 год)
Второй президент Армении Роберт Кочарян (2004 год) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբաններն ահազանգում են` իրենց նույնացնում են պաշտպանյալների հետ։ Մեկ այլ իրավապաշտպանն առաջարկում է որոշ հանցագործությունների համար մեղադրվողներին զրկել փաստաբան ունենալու իրավունքից։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Փաստաբան Հայկ Ալումյանի նկատմամբ սոցիալական հարթակում լայնածավալ արշավ է մեկնարկել։ Այս մասին փաստաբանն ասաց Sputnik Արմենիային` նշելով, որ այն սկսվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսից հետո։

«Մինչև ասուլիսը լայն շերտերին հայտնի չէր, որ ես պատրաստվում եմ պաշտպանել պարոն Քոչարյանին։ Ասուլիսից հետ սկսվեց այդ սանձարձակությունը»,– ասաց Ալումյանը։

Глава Специальной следственной службы Армении Сасун Хачатрян - Sputnik Արմենիա
Մենք իրավաբաններ չենք, բայց Քոչարյանի գործի վերաբերյալ ՀՔԾ պետի ՊԻՏԻ–ին կասկածելի է

Փաստաբանի դիտարկմամբ` ֆեյսբուքյան գրառումները «համակարգված հարձակումներ» են հիշեցնում։ Նրա խոսքով` իր նյութերի տակ մեկնաբանությունները գրվում են հիմնականում նույն 10-20 հոգու կողմից, նույն արտահայտություններով ու նույն կարճ ժամանակահատվածում։

Հայկ Ալումյանը համոզված է, որ եթե իրավապահները ճիշտ գործեին ու արդյունավետ միջոցներ ձեռք առնեին Մանվել Գրիգորյանի փաստաբանի նույն ահազանգից հետո, այսօր իրավիճակը չէր կրկնվի։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսից հետո Հայկ Ալումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիվս այլնի ինձ անվանում են ազգադավ), սպառնալիքներ և անեծքներ»։

Փաստաբանների նկատմամբ ճնշումների փաստն արձանագրել է նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակը։ Խնդրի վերաբերյալ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ասել է, որ սոցիալական կայքերում փաստաբանների նկատմամբ կան նույնիսկ սպառնալիք պարունակող գրություններ։

«Ագրեսիվություն կա հատկապես այն օգտատերերի գրառումներում, ովքեր առերևույթ կեղծ օգտահաշիվներից են մեկնաբանություններ անում։ Այստեղ միտումն այն է, որ փաստաբանի նկատմամբ վերաբերմունքը կամ մեկնաբանությունը պայմանավորված է նրանց վստահորդների նկատմամբ հասարակությունում առկա բացասական վերաբերմունքով»,– ասել է Թաթոյանը։

Նրա խոսքով` այս միտումը կարող է վնասել արդար դատավարության սկզբունքը, քանի որ առանց փաստաբանության հնարավոր չէ իրականացնել իրավունքի գերակայության վրա հիմնավորված արդարադատություն։

Адвокат Рубен Саакян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջին կցվել են ԱԺ պատգամավորների ստորագրությունները

«Փաստաբանի առաքելությունն է անձին ցույց տալ պատշաճ իրավական օգնություն, պաշտպանել նրան մեղադրանքից։ Սա չի նշանակում, որ փաստաբանը նպատակ ունի երկրում ապահովել անպատժելիություն, կամ նպաստում է նրան, որ հանցագործությունները չբացահայտվեն, կամ արդարացնում է հանցագործությունները»,– ասաց մարդու իրավունքների պաշտպանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Լրահոս
0