00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի տիկինն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին

© Sputnik / Ani LiparityanСупруга премьер-министра Анна Акопян отвечает на вопросы журналистов (4 июня 2018). Еревaн
Супруга премьер-министра Анна Акопян отвечает на вопросы журналистов (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աննա Հակոբյանը Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու հարցում կարևորել է միջազգային ճնշման անհրաժեշտությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին:

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրի փոխանցմամբ, վարչապետի կինն ասել է, որ այս պահին ամենակարևորը Կարենի մասին լուր ունենալն է և հույս է հայտնել, որ նրա մասին լուր կունենան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերի արդյունքում:

Житель села Бердаван Карен Казарян - Sputnik Արմենիա
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

Ղազարյանի ծնողները վարչապետի տիկնոջը փոխանցել են, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպմանը խոստացել են կապ հաստատել Կարենի հետ, սակայն դեռ չեն արել:

Աննա Հակոբյանն էլ ընդգծել է, որ այս պարագայում Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակը միջազգային ճնշումն է։

Կարեն Ղազարյանի ծնողներն իրենց մտահոգությունն են հայտնել այն առիթով, որ ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց որդուն ներկայացնում են որպես դիվերսանտ, ինչն արդեն հերքվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի է վերցվել։

Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշված անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով միջազգային կառույցներին է դիմել նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների և նրա վերադարձի կազմակերպման համար անմիջապես զգուշացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակը:

Իսկ ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այցերը նրան:

Լրահոս
0