00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

© Photo : Ministry of Defense of the Republic of AzerbaijanЖитель села Бердаван Карен Казарян
Житель села Бердаван Карен Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանում գերեվարված հայի անվտանգության վրա։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է միջազգային կառույցներին:

Армянская сторона при посредничестве Международного комитета Красного Креста передает труп сбежавшего азербаджанского капитана /28 ноября 2017г/. Армяно-Азербайджанская граница - Sputnik Արմենիա
Բաքուն թույլ չի տալիս Կարմիր խաչին տեսնել հայ գերուն. ի՞նչ պետք է անի Հայաստանը
Հայտնում են ՄԻՊ գրասենյակից` հիշեցնելով, որ դեպքի հաջորդ օրը Կարեն Ղազարյանի ծնողներն ու մերձավոր ազգականները դիմել են մարդու իրավունքների պաշտպանին:

Հուլիսի 17-ին ՄԻՊ–ն այցելել է Տավուշի մարզի Բերդավան գյուղ և հանդիպել Կարեն Ղազարյանի ծնողներին: Նրա հետ առանձնազրույցում ծնողները պնդել են, որ Կ.Ղազարյանը երբևէ զինվորական չի եղել և տրամադրել են համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրների և հոգեբուժարանում բուժումներ ստանալու վերաբերյալ: Ըստ ծնողների՝ իրենց տունը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտը։ Դեպքի օրը տեղացել է ուժեղ անձրև և ամպրոպ, ընդհատվել է էլեկտրաէներգիան, ինչն էլ նպաստել որդու մոլորվելուն՝ գիշերը ժամը 02:30-ի սահմաններում:

Հետագա օրերին Կարեն Ղազարյանի ծնողները մի քանի անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով անհանգստություն իրենց որդու գտնվելու մասին տեղեկություններ չունենալու, նրա կյանքի և առողջության համար` խնդրելով աջակցել իրենց որդու մասին տեղեկություններ ստանալու հարցում:

Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների և նրա վերադարձի կազմակերպման համար անմիջապես զգուշացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակը:

Իսկ ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն խոչընդոտել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այցերը նրան:

«Այս վիճակն անընդունելի է նաև այն տեսանկյունից, որ չնայած ԿԽՄԿ-ի միջազգային մարդասիրական մանդատին, վերջինս Կարեն Ղազարյանին տեսակցելու և, որպես հետևանք, նրա ընտանիքը Կ.Ղազարյանի մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորություն չունեն:

Флаги организации Красного креста - Sputnik Արմենիա
Գերեվարված Ղազարյանի հոգեկան վիճակի մասին տվյալները փոխանցվել են Կարմիր Խաչին

Այս վիճակն արդեն շարունակվում է 14 օր այն դեպքում, երբ միջազգային պահանջները սահմանում են հնարավորինս արագ, սակայն առավելագույնը յոթնօրյա ժամկետում անձի մասին տեղեկություն ստանալու նրա ընտանիքի իրավունքը: Ընդ որում, Կարեն Ղազարյանի ընտանիքը պետք է այս ժամանակահատվածում տեղեկություն ունենար նաև նրա գտնվելու վայրի մասին»,– ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Այսպիսով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունն այս հարցին և խնդրում աջակցություն Հայաստանի քաղաքացի, Հայաստանի սահարանների գյուղի բնակիչ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու, նրա վերադարձին աջակցելու հարցում:

Հիշեցնենք, 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե  Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակերպմամբ,  դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։

Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշված անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։

Լրահոս
0