00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը դուրս կգա փողոց. ի՞նչ է ուզում համոզել ժողովրդին վարչապետը

© Sputnik / Asatur YesayantsПрогулка премьер-министра Никола Пашиняна по городу после открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн
Прогулка премьер-министра Никола Пашиняна по городу после открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի կանչում` նոր կառավարության աշխատանքի 100 օրը նշելու։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Օգոստսոսի 17–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր կառավարության աշխատանքի 100 օրը կնշի հանրահավաքով, որը պետք է հարթակ դառնա քաղաքացիների, իսկ հաշվի առնելով առաջիկա արտահերթ ընտրությունները` ընտրողերի հետ շփվելու համար։ Բնականաբար, այդ միջոցառումը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել ու բազում մեկնաբանությունների է արժանացել։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Անհարմար հարցեր չեն լինի. 100-օրյակն ամփոփելու համար ինչո՞ւ է Փաշինյանն ընտրել հանրահավաքը

Մեր օրերում մեկնաբանությունների ու կարծիքների հոսքը հիմնականում  սոցիալական ցանցերում է լինում։ Իհարկե, այդտեղ հասարակական կարծիքի պատկերը լիարժեք չի արտացոլում իրականությունը: Հեշտորեն կարող է տպավորություն ստեղծվել, որ ժողովուրդը սատարում է կամ դեմ է ինչ–որ բանի։ Դրա համար կարելի է անսահմանափակ քանակով կեղծ էջեր օգտագործել։ Այդ պատճառով արդար ընտրությունների «մեկ մարդ` մեկ ձայն» սկզբունքը սոցիալական կայքերում չի գործում ու պատկերն աղավաղված է ստացվում։

Այսպիսով` առաջիկա  միջոցառման վերաբերյալ կարծիքների մեծ բազմազանություն կա` սկսած բևեռային ծայրահեղականից, վերջացրած՝ հիմնավորված ու հավասարակշռվածով։ Ինչ վերաբերում է իրական իրավիճակին` դրա մասին կարելի է  դատել միայն հանրահավաք եկած քաղաքացիների թվով։

Չեմ համարձակվի դրա վերաբերյալ որևէ ենթադրություններ անել. ինձ էլ է հետաքրքիր։ Փաշինյանը հանրահավաքի ձևն է ընտել, քանի որ առաջին հերթին այդ տարերքից է դուրս եկել։ Պրոֆեսիոնալ ընդդիմադիր լինելով, նա դեռ չի հասցրել հարյուր տոկոսանոց պաշտոնյա դառնալ։  Հնարավոր է` երբեք էլ չդառնա, սովորությունը երկրորդ բնավորություն է։

Հանրահավաքին հավաքվածների քանակից կարելի է դատել` որքանով է հասարակությունը հետաքրքրված երկրի քաղաքական գործընթացներով։ Սակայն այդ գործոնը չի սահմանի՝ այդ հասարակությունը իշխանամե՞տ է, թե՞ ընդդիմադիր: Մի պարզ պատճառով. հանրահավաքը  մենախոսություն է, այլ ոչ՝ երկխոսություն։

Հանրահավաքին կա հռետոր. մնացածը` ունկնդիրներ են։ Դա մամուլի ասուլիս չէ, որի ընթացքում հարցեր ու պատասխաններ կան, դա հենց մենախոսություն է, որը հասցեագրված է հանդիսատեսին, որն իր հավանությունը կամ դժգոհությունը ձայնարկություններով է հայտնում։ Իսկ հարցրեր բարձրաձայնելու հնարավորության բացակայությունը հանրահավաքների կազմակերպիչներին երաշխավորում է, որ չի լինի այն անհարմարավետությունը, որը լինում է տհաճ թեմաներով սուր հարցերին պատասխանելիս։

Արդեն բավական քանակությամբ «անհարմար»  հարցեր են կուտակվել «թավշյա հեղափոխությանը», որը սկզբում շատերի մոտ հիացմունք էր առաջացրել։ Հիմա բոլոր հարցերը չենք բարձրաձայնի, սպասենք 100 օրվան, սակայն դրանցից շատերն արդեն վաղուց են բարձրաձայնվել ու օդից կախված մնացել։

Օրինակ, կառավարության պրոֆեսիոնալիզմի պակասի, դրա ձևավորման «սկզբունքների» մասին, «հանձման» ենթական հողերի մասին չբարձրաձայնված ինչ–որ թեզերի մասին,  պատասխանատվության բերելու ընտրողական բնույթի մասին, երբ մեղադրում են սխալ մարդու սխալ բանի մեջ, իսկ եթե ճիշտ մարդուն ճիշտ բանի մեջ են մեղադրում,  դիտարկվող գործի հետ ակնհայտորեն կապ ունեցող մնացած մարդկանց ձեռք չեն տալիս. շատ այլ բաներ, որոնց մասին երկու շաբաթից կխոսվի։

Заседание правительства Армении (2 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ինչ է սա, եթե ոչ ընտրողական արդարադատություն». քաղտեխնոլոգը հարցեր ունի Փաշինյանին

Հարյուր օր է անցել, իսկ մենք դեռ երկրի քաղաքական ու տնտեսական ուղղվածության քիչ թե շատ հասկանալի հայեցակարգ չենք լսել։ Արդյո՞ք դա նշանակում է, որ պետք չէ ոչ մի կտրուկ փոփոխություն ակնկալել։ Եթե այդպես է, ուրեմն անհասկանալի է` ինչի համար էր պետք ձեռնարկել այս ներքաղաքական աղետը, իսկ եթե փոփոխությունների նախագիծը մշակման փուլեր է անցում, ապա արժեր այդ մասին նախապես հայտնել և անհարմար հարցերին չսպասել։

Մինչ այժմ անհասկանալի է` ինչ արտաքին քաղաքական ուղղվածություն ունեն նոր իշխանությունները։ Քանի որ մի բան ասվում է, իսկ իրականում հակասական ու, երբեմն, փոխադարձ բացառող իրադարձություններ են տեղի ունենում, ու այդ վինեգրետը մատուցվում է «հայամետության» սոուսով։ Իրավիճակն անհասկանալի է։

Իսկ անհասկանալի իրավիճակ երկու դեպքում է ստեղծվում. առաջինը, երբ հանրահավաքի ժողովրդին կանչած իշխանությունները մտածված են խաբում նրանց, երբ ապակողմնորոշում են, որ աղմուկի տակ առաջ տանեն իրենց գործերը, որոնք կարող են խիստ քննադատության արժանանալ։

Երկրորդը, երբ իշխանություններ իրենք են ապակողմնորոշված ու անորոշ վիճակում։ Դա լինում է մի շարք պատճառներով, որի հիմքում պետական կառավարման փորձի պակասն է և այն նույն՝ հետադարձ կապի հանրահավաքային լոգիկան։ Այդպես է լինում, երբ մարդ պարզապես չգիտի`որ կողմից մոտենա իր ձեռնարկած գործին։

Ցանկացած հանրահավաք բարձրախոսին մոտ կանգնած մարդու մենախոսություն է։ Բարձախոսով կարելի է ցանկացած բան բղավել` հերթական կոչեր ու կարգախոսներ, բարձ արտահայտություններ ու խոստումներ, օրինակ։ Իսկ կարելի է իմաստալից զրույց կազմակերպել, պարզաբանել գոնե ամենակարևոր կետերը, հիմնավորել ասածն ու ապացուցել արդեն իսկ արվածի դրական ուղղվածությունը։

Մինչև օգոստոսի 17–ի դեռ կես ամիս կա։ Դա փոքր ժամկետ է, բայց մյուս կողմից էլ այն մոգական 100 օրվա 15 տոկոսն է։ Հուսանք, որ կես ամսից կլսենք շատ հարցերի պատասխաններ։  Էժանացած բանանների ու շաքարավազի մասին պետք չէ հիշատակել, արդեն գիտենք։ Լավ կլիներ, բանանից ու շաքարավազից բացի ինչ–որ բան էլ լսեինք։

Լրահոս
0