ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Աբովյան քաղաքում մեքենայի տակ ընկած քաղաքացին մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ինչպես տեղեկացնում է Shashyan.com-ը, օգոստոսի 1-ին, ժամը 21։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 QS 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, իսկ իր ավտոմեքենան՝ դեպքի վայրում, դիմել է փախուստի։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.Օրի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը պարզելու և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։