00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բռնարար թմրավաճառը աղջիկներին կանչում էր զանգակով. ողբերգության նոր մանրամասներ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցАвтомобиль полиции
Автомобиль полиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղջիկները մեկուսարանի տարբեր խցիկներում են. բոլորն ընկճված են։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայտնի են դարձել Խաչատուրյանների ընտանիքի ողբերգության նոր մանրամասները։ «ԿՊ» թղթակիցն այցելել է աղջիկներին մեկուսարանում ու խոսել է  նրանց հետ։

Насилие - Sputnik Արմենիա
Ստրուկի կարգավիճակում էին.Խաչատուրյան քույրերն անդադար բռնության էին ենթարկվում հոր կողմից

Ծակած կտրած վնասվածքներով հոր մարմինը գտել էին այս ուրբաթ օրը՝ մոսկովայն բնակելի տներից մեկի աստիճանների մոտ։ Հաջորդ օրը սպանության  մեղադրանքով ձերբակալվել էին սպանվածի երեք դուստրերը` 17, 18 ու 19 տարեկան։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են մեղքն ու ասել, որ հայրը երկար ժամանակ իրենց «հոգեբանորեն ճնշել» է։

Քույրերից միջնեկը` Անգելինան, ասել է, որ ուշ է դպրոց գնացել ու կրտսեր քրոջ` Մարիայի հետ նույն  դասարանում է  սովորել։ Սակայն կրտսեր քույրը այս տարի միայն 7 անգամ է դպրոցում եղել։ Անգելինան խոստովանում է, որ դպրոցում նրանց կապտուկներին ուշադրություն չէին դարձնում, միայն հոգեբանն էր փորձում խոսել իրենց հետ։

«Երբեմն-երբեմն, երբ մեր դուռը զանգում էին, մենք հույսով մտածում էինք, որ երևի ոստիկանները են կամ սոցիալական ծառայությունները եկել են իմանալու, թե ինչպես ենք։ Բայց հայրս դուռը պարզապես չէր բացում և վերջ», – պատմում է աղջիկը։

Անգելինան տեղեկացրել է, որ հայրը հանգստացնող հաբեր էր ընդունում և նույնիսկ հոգեբուժարանում բուժում է անցել։

Ավագ քույրը` Կրիստինան պատմել է, որ հայրն իրենց մորը 2,5 տարի առաջ վռնդել է տնից։ Դրանից առաջ նա մորն ավելի ուժեղ էր ծեծում, քան աղջիկներին։ Խաչատուրյանն արգելել էր նրանց զանգել կամ շփվել մոր հետ, բայց նրանք թաքուն շփվել են, երբ հայրը բացակայում էր տանից: Իսկ երբ տանն էր լինում և զանգակով զանգում էր, աղջիկներից որևէ մեկը պարտավոր էր անպայման մոտենալ ու կատարել նրա հրահանգը։

Полиция у офиса банка. Архивное фото. - Sputnik Արմենիա
Դատարանը հորը սպանած Խաչատուրյան քույրերից ոչ մեկին չի կալանավորել

«Նա նույնիսկ պատուհանն ինքնուրույն չէր բացում, մենք ստրուկների պես պետք է ծառայեինք նրան», – ընդգծել է Կրիստինան։

Հայրը  չի թույլատրել քույրերին որևէ տեղ գնալ։ Բնակարանն ամբողջությամբ տեսախցիկների հսկողության տակ է եղել, նա հետևել էր դուստրերի յուրաքանչյուր քայլին։ Մի անգամ Խաչատուրյանը ոստիկանի վրա կոտորակի հրացան էր ուղղել ու սպառնացել։ Աղջիկները պատմում են, որ նույնիսկ տեսագրություն կար, սակայն այն չգիտես ինչու ջնջել էին ու  գործին ընթացք չէին տվել։

Կրտսեր քրոջ` Մարիայի խցիկում ապրող հարևանուհին ասում է, որ աղջիկն անընդհատ լաց է լինում ու մոր մասին է խոսում։ Կինն ասում է, որ աղջիկը ցնցված է ու չի հասկանում` ինչ է կատարվում։ Մաշան կարոտում է  մորը, որը բնակարանում նրանց հետ է եղել  քննչական գործողությունների ընթացքում։

Խաչատուրյան քույրերից ոչ ոք փաստաբան չունի։ Միայն դատարանի նշանակած փաստաբաններն են։ Աղջիկներից ոչ ոք չի հասկանում` ինչ է լինելու հետո։

Լրահոս
0