00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստրուկի կարգավիճակում էին.Խաչատուրյան քույրերն անդադար բռնության էին ենթարկվում հոր կողմից

© Pixabay / Alexas_FotosНасилие
Насилие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղջիկները պատմել են, որ հայրը անդադար սպառնացել է նրանց, ստրուկի պես օգտագործել և թույլ չի տվել, որ ոստիկանության և խնամակալության մարմնի աշխատակիցները տուն մտնեն։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հորը սպանած Խաչատուրյան քույրերը պարբերաբար բռնության էին ենթարկվում և չէին կարողանում դպրոց հաճախել դեմքին ունեցած վերքերի և կապտուկների պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Մոսկվայի Հասարակական Դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Իվան Մելնիկովը։ 

Աղջիկները պատմել են, որ հայրը նրանց կանոնավոր ծեծում էր, և նրանք դեմքի վրա առաջացած կապտուկների և հետքերի պատճառով չէին կարողանում փողոց դուրս գալ, դպրոց հաճախել։ Հայրը մշտապես սպառնում էր նրանց, դրա հետևանքով մի քանի տարի առաջ նրանց մայրը փախել էր տանից։ Նրանց խոսքով` հայրը ստիպել է նրանց ստրուկի դեր տանել` նրանցից մեկին մշտապես իր կողքին պահելով, որպեսզի ծառայի իրեն։

Полиция у офиса банка. Архивное фото. - Sputnik Արմենիա
Դատարանը հորը սպանած Խաչատուրյան քույրերից ոչ մեկին չի կալանավորել

Աղջիկների խոսքով` Միխայիլ Խաչատուրյանը մեծ զինանոց ուներ` որսորդական հրացան, ատրճանակ, դանակ, մահակ։ Նա սպառնացել է դրանք փորձարկել աղջիկների վրա։ Խնամակալության մարմիններն ու ոստիկանության աշխատակիցները դպրոց չէին գալիս, սակայն մի քանի անգամ անհաջող փորձեր են արել նրանց տուն մտնելու։

Իրավապահ մարմինների աշխատակիցներին աղջիկները ասել են, որ տղամարդը թմրանյութերի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, և նրանք ստիպված էին պաշտպանվել։ Կրտսեր քույրը, որը 11-րդ դասարանի աշակերտուհի է, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել` վզի և ողջ մարմնի շրջանում։ Մյուս երկու դուստրերը հարվածել են մահացածի գլխին և պղպեղի սրվակից նրա դեմքին փչել։ Դրանից հետո քույրերից մեկը կրտսեր քրոջ ձեռքից խլել է դանակը և հորը սրտի շրջանում հարված հասցրել։ Սպանությունից հետո ամենաերիտասարդ աղջիկը զանգահարել է ոստիկանություն` իրավապահներին պատմելով կատարվածի մասին։

Ավելի վաղ ՔԿ–ից հայտնել էին, որ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1 մասով («սպանություն առանց ծանրացնող հանգամանքների»)։ Հոդվածով 6-15 տարի ազատազրկում է նախատեսված։ Դատարանը քույրերից ոչ մեկին չի կալանավորել։

Լրահոս
0