00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծամորից` «Ֆուլ հաուս». հայ դերասանուհին ասել է` երբ է երեխաներ ունենալու

© Sputnik / Евгений БиятовМикаэл Джанибекян на съемках сериала "СССР"
Микаэл Джанибекян на съемках сериала СССР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարջան Ավետիսյանը դերասանուհի է դարձել ամաչկոտությունը հաղթահարելու համար։ Էկրանին դա հաջողվել է անել, կյանքում` ոչ։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Ժամանեցինք «ԽՍՀՄ» 12-սերիանոց ֆիլմի նկարահանման հրապարակ, հայտնի հայ, իսկ այս պահին ռուսաստանցի դերասանուհի Մարջան Ավետիսյանից հարցազրույց վերցնելու նպատակով։ Նա նստած էր մի կողմում և հանգիստ սպասում էր, երբ են սկսելու նկարահանել իր մասնակցությամբ դրվագը։ Պարզվեց` Մարջանը սովորական կյանքում շատ համեստ մարդ է, էկրանին իր մարմնավորած կերպարի ճիշտ հակառակը։

© Sputnik / Евгений БиятовՄարջան Ավետիսյանը` նկարահանման հրապարակում
Актриса Марджан Аветисян на съемках сериала СССР - Sputnik Արմենիա
Մարջան Ավետիսյանը` նկարահանման հրապարակում

«Ես դերասանուհի որոշեցի դառնալ, քանի որ կյանքում շատ ամաչկոտ էի, հատկապես` դպրոցում։ Մտածեցի, որ միակ ոլորտը, որտեղ կարող եմ պատմել իմ մասին, այն մասին, ինչ եմ զգում, և ինչպես է աշխարհն ազդում ինձ վրա, դերասանական ոլորտն է։ Թեև համոզված էի, որ ծնողներս թույլ չեն տա, որ ընդունվեմ թատրոնի և կինոյի Երևանի ինստիտուտ։ Սակայն նրանք թույլ տվեցին փորձել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց Մարջան Ավետիսյանը։

Թատրոնից` կինո

Մարջանը Մեծամորում է ծնվել։ Երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, ամենից շատ նա վախենում էր, որ ինժեներ հայրն ու վարսավիր մայրը չեն ողջունի նրա որոշումը։ Սակայն նրանք դեմ չգնացին դստեր ընտրությանը։

Народный артист Грузинской ССР Котэ Махарадзе (справа) с народной артисткой СССР актрисой Софико Чиаурели (слева) за беседой. - Sputnik Արմենիա
Ծածկագիր Սոֆիկոյի համար. ինչպես էր սիրեցյալը ժամադրության տեղն ու վայրը հայտնում եթերում

«Մեր ցեղում դերասաններ չեն եղել, սակայն պապս գրել էր սիրում։ Ես նրան չեմ տեսել, բայց պահում եմ նրա հին տետրերը։ Դրանցում պապս գրական լեզվով պատմում է իր և իր ընտանիքի մասին։ Վերընթերցում եմ այդ տետրերը, որպես գեղարվեստական ստեղծագործություններ։ Գուցե, ստեղծագործական ջիղը նրանից եմ ժառանգել», – կարծում է դերասանուհին։

Ամենասկզբից Մարջանի երազանքն էր թատրոնում աշխատելը, իսկ կինոյի մասին նա մտածում էր. «Գուցե, նաև այնտեղ մի օր հայտնվեմ»։

Նրա մոտ ամեն ինչ ստացվեց. ուսումն ավարտելուց հետո Մարջանը սկսեց աշխատել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

«Այո, ես եկա աշխատելու թատրոնում, սակայն այն ինձ այնպես չընդունեց, ինչպես պատկերացնում էի։ Մոտ 10 տարի ոչինչ չէի անում` ինձ համար դերեր չկային։ Այդ իսկ պատճառով, երբ սկսեցի հայկական սերիալներում նկարահանումների մասին առաջարկներ ստանալ, համաձայնեցի։ Իսկ թատրոն աշխատանքի ընդունվելուց 15 տարի անց դուրս գալու դիմում գրեցի», – ասում է Մարջանը։

© Sputnik / Евгений БиятовՄարջան Ավետիսյան
Актриса Марджан Аветисян  - Sputnik Արմենիա
Մարջան Ավետիսյան

Կինոյին, խոստովանում է դերասանուհին, սիրահարվել է առաջին իսկ նկարահանումների ժամանակ, և թատրոն այլևս չի վերադառնա։

Նրա մասնակցությամբ հայկական մի քանի սերիալներ հայտնվեցին էկրաններին. «Ո՞ւր է իմ տղամարդը», «Դինաստիա», «Սահմանից այն կողմ», «Երեք կյանք», «Ֆուլ հաուս»։ Հենց վերջին սերիալի շնորհիվ, որը յոթ սեզոն նկարահանվեց, Մարջան Ավետիսյանին նկատեցին նաև Ռուսաստանում։ Այդ պահից նրան նաև ռուսական կինո սկսեցին հրավիրել։

«Ֆուլ հաուս» սիթքոմը սիրում է ամբողջ Հայաստանը և երկրից դուրս ապրող բոլոր հայերը։ Երբ եթեր գնաց առաջին սեզոնը, ինձ իսկապես բոլորը սիրեցին, նույնիսկ պատկերացնել չէի կարող, որ երբևէ նման բում կլինի։ Իսկ նախագիծը շատ եմ սիրում, ինձ դուր է գալիս այնտեղ խաղալը», – ասում է Մարջանը։

© Sputnik / Евгений БиятовՄարջան Ավետիսյանը` նկարահանման հրապարակում
Актриса Марджан Аветисян на съемках сериала СССР - Sputnik Արմենիա
Մարջան Ավետիսյանը` նկարահանման հրապարակում

Նա նշեց, որ սեպտեմբերին կսկսվի «Ֆուլ հաուսի» նոր սեզոնը, թեև պրոդյուսերը ծրագրում էր անցյալ տարվա վերջին կանգ առնել, գեղեցիկ ավարտ մտածել սերիալի համար, սակայն հեռուստադիտողները գրում էին և խնդրում շարունակություն նկարահանել, այդ պատճառով էլ որոշվեց շարունակել աշխատանքը։

Դերասանուհին մարմնավորել է իր մորը

Այնպես դասավորվեց Մարջանի կինեմատոգրաֆիական ճակատագիրը, որ արդեն առաջին իսկ դերերից նա տարիքով իրենից մեծ կանանց էր մարմնավորում։ Երբ նա 25-30 տարեկան էր, դերասանուհուն հրավիրում էին 40-ամյա կանանց դերեր մարմնավորելու, այսօր նա 36 տարեկան է, իսկ «Մարս Մեդիա» կինոընկերությունը Ավետիսյանին «ԽՍՀՄ» սերիալի հերոսի` 20-ամյա Սամվելի (դերասան Սամվել Թադևոսյան) մոր դերում է նկարահանում։

Ռեժիսոր Ալեքսեյ Ռուդակովի ֆիլմը պատմում է չորս տղամարդկանց` Սերգեյի, Սեմյոնի, Սամվելի և Ռոմանի տասը տարվա (1981-1991) ընկերության մասին։ Սակայն դա որևէ կերպ Մարջանին չի մտահոգում, հակառակը, նա երջանիկ է հայկական կինոյի ծագող աստղ Սամվել Թադևոսյանի հետ նույն ֆիլմում խաղալու համար։

«Երբ նախանցյալ տարի տեղի ունեցավ «Գիծ» ֆիլմի պրեմիերան, որտեղ Սամվելը մարմնավորեց գլխավոր դերը, ես տեսա նրան էկրանին և մտածեցի` մի օր մենք կհանդիպենք։ Մտածում էի, որ կարող եմ խաղալ նրա մոր դերը։ Եվ երբ իմացա, որ «ԽՍՀՄ» ֆիլմում նա մարմնավորելու է որդուս դերը, շատ ուրախացա», – խոստովանեց Մարջանը։

Մարջանը սեփական երեխաներ դեռ չունի, այդ պատճառով մայրական հույզեր էկրանին ցուցադրելը նոր է սովորում։ Սցենարի համաձայն` նրա որդին քմահաճ բնավորություն ունի։ Հոր կամքի հակառակ, նա մտադիր է ամուսնանալ և դառնալ հայտնի նկարիչ, այլ ոչ թե բժիշկ։

Микаэл Джанибекян на съемках сериала СССР - Sputnik Արմենիա
Գեները մատով չես ջնջի, կամ ինչպես Ջանիբեկյանը փեսայից վերածվեց սկեսրայրի

Սամվելի հետ աշխատելը Մարջանի համար հեշտ է, Սամվելն արդեն կայացած դերասան է։

Մի անգամ Մարջանը ստիպված էր խաղալ Արցախում, ականի պայթյունից մահացած 9 տարեկան տղայի մոր դերը։ Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմն էր։ Ֆիլմն այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին «Հայկական համայնապատկեր» անվանակարգում լավագույնն էր ճանաչվել։ Սակայն Մարջանը մինչ օրս հանգիստ չի կարողանում խոսել այդ փորձի մասին։

«Նախապես տղայի մահվան դրվագը սցենարում չկար։ Այդ սարսափելի տեսարանը նախատեսում էին միայն վերապատմել, սակայն վերջին պահին ռեժիսորը որոշեց, որ այն պետք է նկարահանել։ Գուցե, դա միակ տեսարանն է, որի երկրորդ դուբլը ես երբեք չէի խաղա», – ասում է Մարջանը։

Երկրորդ դուբլ այդպես էլ չեղավ, դերասանուհին ամեն ինչ խաղաց առաջին փորձից, այնքան ծանր էր և վախենալու։

«Առավել ևս, որ մայր չեմ, և մինչև վերջ չգիտեմ, ինչպես արտահայտել մայրական այս կամ այն զգացմունքները։ Սակայն արդեն որոշել եմ`շուտով մայրանալու եմ», – հանկարծակի գաղտնիքն է բացահայտում Մարջանը։

© Photo : "Mars Media" PR office«ԽՍՀՄ» 12-սերիանոց ֆիլմի նկարահանումները
Микаэл Джанибекян на съемках сериала СССР - Sputnik Արմենիա
«ԽՍՀՄ» 12-սերիանոց ֆիլմի նկարահանումները

Ընդհանրապես դերասանուհին իր անձնական կյանքն ի ցույց չի դնում և թաքցնում է օտար աչքերից։ Եվ քանի որ մենք որոշակի լեզվային խոչընդոտ ունեինք, ճշտեցի Մարջանից, թե ինչ նկատի ունի «շուտով» ասելով։

«Առաջին մարդն եք ում պատմում եմ, որ որոշել եմ ընտանիք կազմել, երեխա ունենալ։ Պատրաստ եմ փոխել պամպերսները, շորերը, լողացնել մանկանը, հոգ տանել նրա մասին։ Եվ դա կլինի շուտով», – հրաժեշտ տալիս խորհրդավոր կերպով, բայց վճռական ասում է Ավետիսյանը։

Լրահոս
0