00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեները մատով չես ջնջի, կամ ինչպես Ջանիբեկյանը փեսայից վերածվեց սկեսրայրի

© Sputnik / Евгений БиятовМикаэл Джанибекян на съемках сериала "СССР"
Микаэл Джанибекян на съемках сериала СССР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի դերասան Միքայել Ջանիբեկյանը հանդիսատեսի սերը նվաճել է հայի դերի շնորհիվ, որը սիրահարված է ռուս աղջկա։ Այս անգամ նա սերիալում խաղում է փեսայի հոր դերը։ Սերիալը նվիրված է ԽՍՀՄ–ի վերջին տասնամյակին։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Հայ դերասան Միքայել Ջանիբեկյանը ռուսական կինեմատոգրաֆ է մտել 2000-ականների կեսերին «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմից հետո։ Քչերը գիտեն, որ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտը քիչ է մնացել` Ռուսաստանում մոռանա մասնագիտության մասին. զբաղվել է «Մեծ չինական պատ» շոգեխաշած մսի մանրածախ և մեծածախ վաճառքով։

«Մարս Մեդիա» կինոընկերությունը սկսել է 12 մասից բաղկացած «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումները։ Կինոնկարը պատմում է, թե տարվա ընթացքում (1981-1991թթ-ին) ինչ ճակատագիր են ունեցել չորս ընկերները։ Միքայել Ջանիբեկյանն այս ֆիլմում խաղում է ընկերներից մեկի հոր` Սամվելի դերը։ Ըստ սցենարի` նա որդուն ամուսնացնում է ռուս աղջկա հետ, բայց այդքան էլ գոհ չէ ընտրությունից։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմում, որի հերոսը հենց Միքայելն է։

© Photo : "Mars Media" PR officeՄիքայել Ջանիբեկյան
Микаэл Джанибекян на съемках сериала СССР - Sputnik Արմենիա
Միքայել Ջանիբեկյան

Այն օրը, երբ աշխատում էին հարսանիքի տեսարանի վրա, մենք գնացինք «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանման հրապարակ, որտեղ շփվեցինք Միքայել Ջանիբեկյանի հետ։

«Շատ անսովոր է 20 տարեկան տղայի հայր լինելը։ Չգիտեմ, թե ինձ ինչպես պահեմ նրա հետ։ Էկրանին նման մեծ երեխաների հայր դեռ չեմ խաղացել, իմ որդին յոթ տարեկան է», — խոստովանեց Միքայել Ջանիբեկյանը Sputnik Արմենիայի թղթակցին։

Գեները մատով չես ջնջի

Միքայելի ընտանիքում ոչ ոք չի կասկածել, որ նա դերասան է լինելու. ընտանիքում բոլոր տղամարդիկ դերասաններ են եղել։ Պապը` Գուրգեն Ջանիբեկյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, Կարեն Ջանիբեկյանը` Հայաստանի ժողովրդական արտիստ։ Միքայելը 8 տարեկանում առաջին անգամ նկարահանվել է Ալեքսանդր Վամպիլովի «Բադերի որս» պիեսի հեռուսաներկայացման մեջ, իսկ 13 տարեկանում խաղացել է Գենադի Մելքոնյանի «Օդապարիկի օրը» ֆիլմի գլխավոր դերերից մեկը, 14 տարեկանում` Սամվել Գասպարովի «Տանն ինչպե՞ս են, ինչպե՞ս են գործերը» ֆիլմի գլխավոր դերը։

«Եղել են հեռուստաներկայացումներ, ֆիլմեր, ինստիտուտ, ամեն դեպքում պապս և հայրս դերասան են, գեները մատով չես ջնջի», — ծիծաղում է Միքայելը։

© Sputnik / Евгений БиятовՄիքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Միքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ - Sputnik Արմենիա
1/3
Միքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
© Photo : "Mars Media" PR officeՄիքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Միքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ - Sputnik Արմենիա
2/3
Միքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
© Sputnik / Евгений БиятовՄիքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Միքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ - Sputnik Արմենիա
3/3
Միքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
1/3
Միքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
2/3
Միքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ
3/3
Միքայել Ջանիբեկյանը «ԽՍՀՄ» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Բայց ասում է, որ չի ցանկացել սովորել։

«Հայրս է ստիպել։ Ես ուզում էի բանակ գնալ, նա ասաց. «Ոչ, դու կգնաս սովորելու»։ Իսկ ես ընդհանրապես չէի ցանկանում սովորել, ո՞վ է ուզում դպրոցից հետո սովորել։ Առավել ևս, որ ես խուլիգան էի։ Ինձ կես տարի էր մնացել դպրոցն ավարտելուն, իսկ ինձ դուրս արեցին։ Ստիպված եղա երեկոյան դպրոցն ավարտել», — պատմում է Միքայելը։

Պարզվում է, որ դպրոցի վերջին դասարանում, երբ նրանք ապրել են Վրաստանում, ապագա դերասանն ընկերների հետ գողացել է դպրոցի վարագույրները։

«Թավշյա մուգ կարմիր վարագույրներ էին, մենք դրանցով պատել էինք մեր շտաբի ամբողջ կահույքը։ Նույնիսկ ոստիկաններին էր դուր եկել մեր ստեղծագործությունը, երբ նրանք գտան գողոնը։ Ասացին. «Երեխաները ոսկե ձեռքեր ունեն, ափսոս է այդ ամենը փչացնել»»։

Որքան էլ տարօրինակ է, գողության հետ կապված պատմությունը հաջողվել է փակել, և, դպրոցից հեռացնելուց բացի, ոչ մի պատիժ չի եղել։ «Կովկասն այդ առումով այդքան խիստ չէ, ինչպես Ռուսաստանը», — ասում է դերասանը։ Ի դեպ, հենց նրա շնորհիվ, որ Միքայելն ավարտել է երեկոյան դպրոցը, նա աշխատանքի է անցել Թբիլիսիի Շահումյանի անվան հայկական թատրոնում, որտեղ աշխատել է նրա հայրը։ Եվ հոր երազանքը կատարվել է. Միքայելը թատրոնից գնացել է Երևան` ինստիտուտ ընդունվելու։

Հայերն ամեն ինչ դանդաղ են անում, բայց ամեն ինչ հասցնում են

«Տարբերվո՞ւմ է արդյոք Հայաստանի և Ռուսաստանի կինոարտադրությունում աշխատանքը», — հարցնում եմ դերասանին։

«Հայաստանում ռիթմն ուրիշ է, ամեն ինչ դանդաղ է արվում, հանգիստ։ «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմի տեսարանների մի մասը նկարվել է Հայաստանում։ Եվ ռուսական խումբը չէր հասկանում, թե ինչպես կարող է հայկականը դանդաղ աշխատել։ Ընդ որում, դանդաղ է աշխատում, բայց ամեն ինչ հասցնում է։ Օրինակ` պետք է գորգը կախել, և զրույց է սկսվում. «Հիմա Գագիկին կասենք, նա կկախի»։ «Իսկ որտե՞ղ է Գագիկը»։ «Գագիկը գնացել է ծաղիկների հետևից»։ «Դե, երբ գա, ասա, թող գորգը կախի»։ Իսկ ընդհանուր առմամբ նկարահանման գործընթացն ամեն տեղ նույնն է», — ժպտում է Միքայելը։

Դերասանին միայն դուր չի գալիս, որ իրեն միայն կովկասցիների դերեր են առաջարկում։

Юморист, актер Арарат Кещян - Sputnik Արմենիա
Զրույց Արարատի հետ. ինչն է Հայաստանում գերել «Ունիվերի» աստղին

«Սկզբում նեղսրտում էի, հետո հասկացա, որ չարժե և դադարեցի բանի տեղ դնել։ Առավել ևս, որ ռեժիսորներից շատերը հատուկ սկսել են հայերի նկարել, որպեսզի սյուժեին համուհոտ հաղորդեն և սկսել են ավելի ակտիվ հրավիրել ինձ»։

Միքայելը տարօրինակ չի համարում այն, որ ռեժիսորները սկսել են «իրենց ֆիլմերը համեմել կովկասյան կոլորիտով», քանի որ հայերն ամենուրեք են։

«Հայերը միակն են, որն ամեն տեղ հաստատվում են։ Երբ ես տուն գնեցի Մոսկվայի և Տուլայի շրջանների սահմանին, նույնիսկ զարմացա, որ այնտեղ միակ հայն եմ։ Բայց մեկ տարի անց մոտակայքում տուն գնեց մեկ այլ հայկական ընտանիք։ Ընդ որում, մենք նրանց հետ ծանոթ չէինք», — ծիծաղում է Միքայելը։

Զբաղվածությունը դուր է գալիս Միքայելին, միայն նեղվում է, որ արդեն երեք տարի է` չի եղել Հայաստանում։ Հոր մահից ի վեր։ Հնարավոր է` այդ խնդիրը կհաջողվի շուտով լուծել, ֆիլմի մի մասը կնկարվի Հայաստանում` Գառնիում, ուր նկարահանող խումբը կմեկնի աշնանը։

Լրահոս
0