00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդարության փնտրտուք, թե՞ ուշացած հատուցում. Քոչարյանի գործը վտանգներ է պարունակում

© Photo : administration of Robert KocharyanВторой президент Армении Роберт Кочарян и министр обороны Серж Саргсян на открытии новой столовой в воинкой части (2003 год)
Второй президент Армении Роберт Кочарян и министр обороны Серж Саргсян на открытии новой столовой в воинкой части (2003 год) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լինի արդարադատության իրացում, թե վրեժխնդրություն՝ Ռոբերտ Քոչարյանի գործը Հայաստանի իշխանությունների համար արտաքին և ներքին ռիսկեր է պարունակում։ Թե ինչպիսի՝ պարզաբանում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը՝ Sputnik Արմենիայի համար

Դատարանի որոշումը կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ, առանց չափազանցելու, հետթավշյահեղափոխական ամենառեզոնանսային իրադարձությունն էր։ Անմիջապես նշեմ. չլինելով իրավաբան, չէի ցանկանա պարզաբանել այդ գործի իրավական կողմը։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Այս գործընթացն աղերս չունի ժողովրդավարության հետ. ՀՀԿ խմբակցությունը`Քոչարյանի գործի մասին

Ընդ որում, եթե խոսքը քաղաքական գործչի (այն էլ՝ պետության նախկին ղեկավարի) կալանավորման և քրեական պատասխանատվության ենթարկելու մասին է, ցանկացած կազուս ավտոմատ կերպով դադարում է զուտ իրավաբանական լինել՝ որքան էլ խիստ պահպանվեն բոլոր անհրաժեշտ նորմերն ու ընթացակարգերը։

Նախագահներն ու նախադեպերը

Հետխորհրդային պետությունների պատմության մեջ դեռևս այնպիսի իրավիճակ չի եղել, որ նախագահները, թեկուզ՝ նախկին, կալանավորվեն։

Նրանք կամ լքում էին իրենց պաշտոններն ու նվազեցնում իրենց մասնակցությունը հանրային քաղաքականության մեջ (Լեոնիդ Կրավչուկ, Լեոնիդ Կուչմա, Էդուարդ Շևարդնաձե), կամ քրեական պատասխանատվության սպառնալիքի ներքո դառնում էին քաղաքական էմիգրատներ (Վիկտոր Յանուկովիչ, Կուրմանբեկ Բակիև, Միխեիլ Սահակաշվիլի): Ընդ որում՝ կրկին հենց Հայաստանում ևս մի նախադեպ գրանցվեց նախադեպը, երբ պետության նախկին ղեկավարը փորձեց ընտրությունների ճանապարհով կրկին իշխանության գալ, սակայն անհաջողության մատնվեց։

Եվ հենց այդ նախադեպի հետ է առնչվում մեկ այլ նախադեպի ի հայտ գալը, երբ մեր աչքի առաջ մեկ այլ էքս նախագահը կկանգնի դատարանի առաջ. Ընդ որում կկանգնի ոչ հեռակա:

Տասը տարի առաջ նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրորդ տեղը զբաղեցրեց` առաջին տեղը զիջելով Ռոբերտ Քոչարյանին փոխարինելու եկած Սերժ Սարգսյանին. սակայն քվեարկության արդյունքները Տեր-Պետրոսյանը չընդունեց։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Հայաստանն առաջինը չէ, բայց առաջին անգամ է․ճաղերից այն կողմ հայտնված նախագահները

Որպես հետևանք՝ զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին, որոնց գագաթնակետը դարձան մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները։ Այն ժամանակ ցուցարարների և ուժայինների բախումից 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածք ստացան։ Այսօրվա «հետհեղափոխական Հայաստանում» դրա համար մեղադրում են Քոչարյանին, որն իր նախագահության երկրորդ ժամանակահատվածն ավարտեց արտակարգ իրավիճակ սահմանելով և Սերժ Սարգսյանին իշխանությունը ֆորս-մաժորային վիճակում փոխանցելով։

Անխուսափելի հարց է առաջանում. ինչու հիմնական «թիրախը» դարձավ հենց ՀՀ երկրորդ, այլ ոչ թե երրորդ նախագահը, որը ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին բողոքի ակցիայի մասնակիցների և նրա առաջնորդների (որոնք շուտով հայտնվեցին պետության ղեկին) կողմից դիտարկվում էր որպես «հին ռեժիմի» մարմնացում իր բոլոր թերություններով` ընտանեվարության, կոռուպցիայի և կառավարման անարդյունավետության տեսքով։

Նկատենք, որ Քոչարյանը պաշտոնական դիրք չի զբաղեցնում արդեն 10 տարի։ Սակայն հենց նրա վրա ուղղվեց իրավական համակարգի առանձնակի ուշադրությունը։

Տրված հարցադրումը մի քանի պատասխան ունի

Նախ` պետք չէ թերագնահատել տասը տարվա վաղեմության իրադարձությունների հոգեբանական ազդեցությունը ողջ հայ հասարակության վրա։ Սակավաթիվ լինելու պատճառով հայերը բավական սուր են արձագանքում մարդկային կորուստներին։ 2008 թվականի կորուստները արտաքին թշնամու հետ բախումների հետևանքով չէին. «քաղաքացիական պատերազմի զգացողությունը» ինչ-որ առումով անցած տասնամյակի խորհրդանիշը դարձավ։

Երկրորդը` ինչպես արդարացիորեն նշեց պրոֆեսոր Ալեքսանդր Իսկանդարյանը, «մարտի 1-ի գործը» մինչ օրս որակ չի քննվել, այդ իրադարձությունների համար իրականում ոչ ոք պատիժ չի կրել, չի ասվել, թե ով է մեղավոր, իսկ դա մարդկանց զայրույթը բորբոքում է։ Իշխանափոխությունից հետո, բնականաբար, մարդկանց շրջանում հարցադրում է առաջացել, որին պատասխան պետք է տալ:

Մի շարք հայ հրապարակախոսներ և բլոգերներ արդարացիորեն նկատում են, որ ներքաղաքական ճգնաժամերն ուժով լուծելու սկզբունքը Քոչարյանի «գյուտը» չէ:

Իսկապես 1996 թվականին իշխանությունները բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ոչ միայն իրավապահների ուժերն են կիրառել, այլև բանակի։ Հետևաբար, ՀՀ երկրորդ նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը պարզապես կրկնում էր նախորդի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի փորձը։

Интервью второго Президента Армении Роберта Кочаряна телеканалу Еркир Медия - Sputnik Արմենիա
Քոչարյանը, ընտրությունները և Արցախ հանձնողները․ լու՞րջ եք ասում

Դա այդպես է, սակայն մի կարևոր մանրուք կա, որին վերջերս ուշադրություն է դարձրել քաղաքական վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը։ Նա ընդգծել է, որ 1995 թվականի սահմանադրությունն ի տարբերություն 2005 թվականի Մայր օրենքի (որը գործում էր Քոչարյանի նախագահության ժամանակ) չէր արգելում բանակային զորամասերի միջամտությունը «արտակարգ դրություն» ռեժիմի ժամանակ։ Ավելին, 1996 թվականի ցույցերի մասնակիցներին ցրել էին չթռչող միջոցների օգնությամբ, իսկ բուն ռեժիմը մտցվել էր 3, և ոչ՝ 20 օրով։ Այդպիսով՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը Հայաստանում մեծամասնության կողմից ընկալվում է որպես բացառիկ իրադարձություն։ Այստեղից է բխում այն մեծ «հետաքրքրությունը», որ կա մարտի 1-ի և դրա հիմնական դերակատարների նկատմամբ։

Երրորդը. լավ է, թե վատ, սակայն հայկական քաղաքականության մեջ Քոչարյանի դերը նրա պաշտոնաթողությանը հետևած տարիներին գերագնահատվում էր։ Սերժ Սարգսյանն այդպես էլ մինչև վերջ չկարողացավ հաղթահարել «ժառանգորդի» բարդույթը, թեև իր առաջին ժամկետի ավարտին նա զգալիորեն շտկել էր նախորդ նախագահի գծած ուղին, և 2008 թվականի առաջնորդներից շատերը, այդ թվում՝ և Նիկոլ Փաշինյանը, կարողացան օրինական կերպով մտնել հանրային քաղաքականություն։

Ներկայիս վարչապետը, որը մարտի դեպքերից հետո հետախուզվում էր, իսկ 2010 թվականի հունվարին 7 տարի ազատազրկման դատապարտվեց, համաներմամբ ազատ արձակվեց ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ, իսկ արդեն մեկ տարի անց ԱԺ պատգամավոր դարձավ, որտեղ նա հնարավորություն ուներ բաց կերպով պաշտպանել իր դիրքորոշումները։

Վերջապես, ինչ էլ, որ ասենք կապված «Քոչարյանի գործում» քաղաքական մոտիվացիայի բացակայության մասին, սակայն փաստ է, որ Փաշինյանի կարիերայի վերելքը մեծամասամբ կանխորոշված էր 2008 թվականի դեպքերով։

Դրանից մեկ տարի առաջ նրա ղեկավարած «Իմպիչմենտ» դաշինքը պարտություն էր կրել խորհրդարանական ընտրություններին` ստանալով ձայների ընդամենը 1.29%-ը։ Արդյունքները վիճարկելու նրա փորձերը անհաջողության մատնվեցին, դրանք լայն հասարակական հնչողություն չունեցան։ Այլ հարց է` մարտի 1-ի պատմությունը, և այստեղից էլ գալիս է վերջակետներ դնելու անձնական մեծ շահագրգռվածությունը։ Նկատենք, որ նույնիսկ նոր կառավարության առաջ քաշած առաջնային հիմնական խնդիրը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդ պլան մղվեց ցուցարարների դեմ բանակ դուրս բերելու հետաքննության ճնշման տակ։

Ներքին և արտաքին ռիսկեր

Սակայն գնալով այնպիսի քայլի, ինչպիսին է արդարության վերականգնումը և անցյալ ողբերգության մեղավորներին բացահայտելը, ՀՀ իշխանությունները հազիվ թե իրենց հաշիվ են տալիս, թե որքան ռիսկային է այդ ամենը։ Նախևառաջ, այն պատճառով, որ անխուսափելիորեն ուժեղանում է ներքաղաքական առճակատումը։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Պետք է զգոն լինել ու գիտակցել, որ ՀԱՊԿ-ը մեզ համար այլընտրանք չունի. Շարմազանով

Ողբերգության հաղթահարումը և հին վնասվածքների բուժումը տեղի է ունենում ոչ թե համերաշխ սոցիալական պատասխանատվության և «այլևս երբեք» սկզբունքի ձևաչափում, այլ խորհրդանշական անձանց պատժելու ճանապարհով։ Որպես հետևանք, հարց է առաջանում, թե ինչու են ոմանք (Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ու Երևանյան կայազորի հրամանատար Յուրի Խաչատուրովը) դատական ատյանների համար թիրախ դառնում, սակայն ակցիայի մասնակիցների պատասխանատվության վերաբերյալ իրական հետաքննություն չկա։ Մասնակիցներ, որոնց թվում, նկատենք, ռադիկալ գործողությունների մասնակիցներ կային, և ամենևին ոչ Մահաթմա Գանդիի գաղափարների երկրպագուներ։

Դեռ գործը դատարանին չի հասել, սակայն արդեն այսօր սոցցանցերի հայ օգտատերերը խիստ քննարկումներ են սկսել. բոլոր երեք նախագահներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարց է ծառանում, գլուխ է բարձրացնում Արցախի պաշտպանության հարցում նրանց անձնական դերի թեման։ Արդյունքում երեքն էլ, կարծես, հայկական ազգային շահերի դավաճան են համարվում, որոնք պատրաստ են եղել «հանձնել որոշ շրջաններ», կամ գուցե նաև ողջ Արցախը։

Որպես հետևանք, ստացվում է ոչ թե Քոչարյանի առանձին վարկաբեկում, այլ՝ իշխանության բոլոր ինստիտուտների։ Ստացվում է, թիրախը նա էր, սակայն խոցեցին ողջ քաղաքական էլիտային։

Սակայն սեղմ ժամկետներում որտեղից այլ առաջնորդներ գտնել, հատկապես այն ժամանակ, երբ նոր (ժամանակավոր) կառավարությունն, ըստ էության, տնտեսության, սոցիալական ոլորտում, արտաքին քաղաքականության մեջ դեռ որևէ բովանդակալից հարց չի լուծել։ Բացի այդ արցախյան բանակցային գործընթացն է կանգ առել, այն դեպքում, երբ նախկինի պես փոխզիջումների գնալու պատրաստակամություն չի երևում։

Юрий Хачатуров в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանը պետք է նախաձեռնի ՀՀ քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. ՌԴ ԱԳՆ

Իսկ «Խաչատուրովի գործը» ընդհանրապես առանձին ուսումնասիրության առարկա է: Նախևառաջ այն պատճառով, որ այսօրվա իրողության մեջ նա ոչ թե ՀՀ հասարակ քաղաքացի է և ՀՀ զինված ուժերի գեներալ, այլև ինտեգրացիոն միավորման դեմքը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Այս կապակցությամբ ընթացակարգային հարցերի նկատմամբ ոչ բավարար ուշադրությունը միայն ամրապնդում է նրանց դիրքերը Կազմակերպությունում, ովքեր հոռետեսորեն են նայում Երևանի հետ ռազմա-քաղաքական և տնտեսական (ՀԱՊԿ մի շարք անդամներ նաև ԵԱՏՄ-ի անդամ են) համագործակցության ընդլայնմանը։ Իհարկե, սա մտահոգության առիթ է տալիս Մոսկվայում նաև նրանց, ովքեր բարեկամական երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններում «Արևմուտքի ձեռքն» ու հանրապետության արտաքին քաղաքականության ուղղվածության շտկումների ձգտում չէին տեսնում։

Այս իրավիճակում հեշտ է տրվել տեղեկատվական կարծրատիպերին (ընդ որում՝ որոնք տարածում են ոչ միայն այն մարդիկ, ովքեր իրենց էությամբ ալարմիստական տրամադրությունների են հակված, այլև հայ-ռուսական դաշնակցության հակառակորդները) և Հայաստանի ներքին գործընթացներում «արևմուտքի» և «եվրասիայի» պայքար տեսնել։ Այս կապակցությամբ հարկ է հիշեցնել, որ «կոմպլեմենտարիզմ» տերմինը իր «գրանցումը» ստացել է հայկական խոսքում հենց Քոչարյանի ժամանակ, այն դեպքում, երբ նրա ընդդիմախոս Տեր-Պետրոսյանը ժամանակին Ռուսաստանի հետ «Մեծ պայմանագիր» էր կնքել (անցյալ տարի նշում էինք նրա 20-ամյա հոբելյանը)։ Որևէ հայտարարություն հայկական արտաքին քաղաքականության հիմքերի վերանայման մասին դեռ չի հնչել նաև Նիկոլ Փաշինյանի շուրթերից։

Ներքին կոնֆլիկտների և հակասությունների մեջ բացառապես աշխարհաքաղաքական ձևաչափ տեսնել պետք չէ։ Այլ հարց է` որտեղ հնարավոր է թոթափել լարվածությունը այն հարցերում, որոնք երկկողմանի շահերի հետ են առնչվում։ Մոսկվան նման փորձ ունի, և հեռու գնալ պետք չէ, բավական է միայն հիշել ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները։ Սակայն այդ ամենը առաջնորդների վրայից պատասխանատվությունը չի հանում։ Ժամանակն է ապացուցել, որ իշխանափոխությունը «հաշիվ պարզելու» համար չէր։

Լրահոս
0