00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեորգի Վիցինի դասը՝ մեզ օրինակ, իսկ Երևանին բժիշկ է պետք, ու նրա անունն էական չէ

© Sputnik / Asatur YesayantsАрама 30
Арама 30 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1990 թվականից Երևանն անտեր է ապրում. այս պնդումը դժվար թե չափազանցություն համարեք։ Ավելի քան քառորդ դար Հայաստանի մայրաքաղաքը միայն աղավաղում ու փչացնում են` գնալով ավելի բարդացնում նրա բնակչության կյանքը։ Երրորդ հանրապետության ժամանակաշրջանի ոչ մի քաղաքապետ պատմության մեջ չի մտնի որպես Երևանի շինարար, սակայն սա մի օր պետք է ավարտվի։

30 տարի առաջ, ինձ բախտ էր  վիճակվել զրուցել Գեորգի Վիցինի հետ։ Խոստովանեմ, որոշակի անորոշության զգացում կար մոտս զրույցի գնալիս, անհասկանալի էր, ինչի մասին կարելի է զրուցել մի դերասանի հետ, որը նման առանձնահատուկ դերեր է մարմնավորել։ «Գուցե նաև կյանքում է նա այդպիսին», – մտածում էի ես, և խիստ սխալվեցի։ Իմ առջև նստած էր խելացի, կրթված և չափազանց իմաստուն մի մարդ, հանգիստ և կշռադատող, թեկուզ և ուներ ձայնի բացառիկ տեմբր և որոշակի դիմախաղային առանձնահատկություններ։ Լավ դաս էր դա, երբեք դերասանների մասին իրենց մարմնավորած դերերով չդատելու համար։

Айк Марутян на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի թեկնածու է

Ինչի՞ եմ սա պատմում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված դերասան Հայկ Մարությանի վերաբերյալ քննարկումների հետ սա հիշեցի։ Հակառակորդների հիմնական փաստարկն այն է, որ նա դերասան է և խաղացել է տարբեր երգիծական հաղորդումներում և սերիալներում։

Մարությանի հետ անձամբ ծանոթ չեմ, սակայն անզուգական Գեորգի Միխայլովիչի տված դասը հավերժ հիշվեց։ Այդ պատճառով էլ ցանկացած դերասանի և ոչ մի դեր, թող որ այն լի լինի ծամածռություններով և բազմապիսի հիմարությամբ, չի ազդի դերասանի մասին իմ կարծիքին` որպես էկրանից և բեմից դուրս անհատ։ Կարծիքը բացարձակ այլ սկզբունքներով է ձևավորվում և հիմքում այլ կատեգորիաներ և արժեքներ են դրվում։

Պնդել, որ դերասանը քաղաքապետի աշխատանքից գլուխ չի հանի` անհեթեթություն է։ Ցանկացած մարդ, անկախ մասնագիտությունից, կարող է լավ քաղաքապետ դառնալ և բրոնզաձույլ արձանի արժանանալ, և կամ կարող է ձախողել հնարավոր ամեն բան։ Կարելի է կարծել, թե աշխարհում քաղաքապետներ նախապատրաստող բուհեր կան, իսկ Երրորդ հանրապետության մինչ այս եղած բոլոր նախարարները, քաղաքապետներն ու այլ չինովնիկները պրոֆեսիոնալներ էին։ Արդյունքները հո տեսել ենք։

Բացի այդ, չէ՞ որ որևէ մեկը չի պարտադրում քվեարկել Մարությանի օգտին։

Սպասենք թեկնածուների վերջնական ցուցակին, և թող մեզնից յուրաքանչյուրն ընտրի նրան, ում ինքն է  առավել արժանի թեկնածու համարում։ Կլսենք նրանց ծրագրերը, կգնահատենք դրանց իրատեսական լինելը և կորոշենք։ Կարելի է ընդհանրապես ընտրությունների չգնալ, ինչը նույնպես ցանկացած քաղաքացու անբաժանելի իրավունքն է։

Активисты заблокировали движение улицы Аргишти перед мэрией столицы (10 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ո՞վ կհագնի քաղաքապետի ծիրանին «Ելքի» պառակտման պարագայում

Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում մի կին, որը նորմալ է համարում Ավագանու նիստին ամենևին էլ ոչ ծիրանի ջեմով տարա բերելը։ Տարաները բացվել էին, իսկ ոչ «ծիրանային» պարունակության գարշահոտը նիստն անհնարին էր դարձրել. կարող եք քվեարկել ապագա տարաների օգտին, աստծու սիրուն, յուրաքանչյուրն իր ձայնի տերն է։

Միայն թե մարդու կազմակերպչական ունակությունների մասին պետք չէ դատել նրա մարմնավորած դերերով, կերպարներով, որոնք մեզ ծանոթ են հեռուստաէկրաններից։ Կարող եմ հազարավոր օրինակներ բերել նորագույն պատմությունից, երբ էկրաններին բավական նորմալ կերպարներ կերտած անձինք այնպիսի արարքներ են թույլ տվել, որ զարմանում ես, թե ինչպես մեր երկիրը դեռ գոյություն ունի։

Կարելի էր հասկանալ քննադատներին, եթե Մարությանը որևէ բիծ ունենար, օրինակ, ներգրավված լիներ կոռուպցիոն գործերում, կամ, ասենք, աստված մի արասցե, մանկապիղծ լիներ։ Սակայն միակ դեմ փաստարկն այն է, որ նա երգիծական ժանրի դերասան է։ Ընդ որում նա ավարտել է պոլիտեխնիկը, բացի այդ պրոդյուսեր է, մենեջեր և այլն։

Մենք մի գիծ ունենք. փոխանակ մեր թեկնածուի մասին պատմենք, պարզաբանենք և ընդգծենք նրա դրական կողմերը, համոզենք հենց այդ թեկնածուի անփոխարինելի լինելը, չգիտես ինչու սկսում ենք սևացնել և մերժել այն մեկին, որին չենք ցանկանում տեսնել այդ պաշտոնին։ Չենք ցանկանում` չենք ընտրում, իսկ եթե ավելի լավը կա, եկեք ներկայացնենք, թե ինչով է լավ մեր թեկնածուն, այլ ոչ թե խոսենք այն մասին, որ հակառակորդը դերասան է, կամ՝ խոհարար։

Մեծ խնդրանք, այս տողերը Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի օգտին տարվող քարոզ չհամարել։ Այս տողերի հեղինակը դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է տալու իր ձայնը, սպասենք, երբ կներկայացվի ամբողջական ցուցակը…

Իսկ Երևանը իսկապես տիրոջ կարիք ունի։ Որը գոնե երբեմն կհիշի քայքայված և շնչահեղձ լինող քաղաքի մասին, և ոչ թե կառաջնորդվի բացառապես սեփական և այլոց բիզնես շահերով։ Տիրոջ, որը տեսնում է, որ երևանցիները ոչ թե ճոխ, այլ պարզապես պատշաճ տրանսպորտի, մետրոյի կարիք ունի, որը ամեն օր անցնում է «Հրազդան» մարզադաշտի կողքով և նրա սիրտը ցավում է, որ բացառիկ այս մարզադաշտն օրեցօր թոշնում է։

Որը… թեև ամեն ինչ թվարկելու իմաստ չկա։ Որը դուրս կգա իր  ծառայողական ավտոմեքենայից և պարզապես կնայի շուրջը, կուսումնասիրի քաղաքն այնպես, ինչպես զննում են հիվանդին և նրան հրատապ և ճիշտ բուժում կնշանակի։

Իսկ կլինի այդ տիրոջ ազգանունը Մարության, թե Չիլինգարյան՝ էական չէ։

Լրահոս
0