00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կհագնի քաղաքապետի ծիրանին «Ելքի» պառակտման պարագայում

© Sputnik / Aram NersesyanАктивисты заблокировали движение улицы Аргишти перед мэрией столицы (10 мая 2018). Ереван
Активисты заблокировали движение улицы Аргишти перед мэрией столицы (10 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերին նախանշված են Երևանի ավագանու ընտրությունները։ Կուսակցություններն առայժմ չեն շտապում թեկնածու առաջադրել, թեև հայտարարում են մասնակցելու մտադրության մասին։ Միակ բանը, որը հստակ հայտնի է, «Երկիր ծիրանին» և Զարուհի Փոստանջյանը կփորձեն իրենց ուժերը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Այս աշնան ամենասպասելի քաղաքական իրադարձությունը կդառնան Երևանի Ավագանու ընտրությունները և դրանց արդյունքում՝ նոր քաղաքապետի ի հայտ գալը։ Դա փորձ և յուրահատուկ էքզիթ-փոլ կդառնա խորհրդարանական ընտրություներից առաջ։

Арутюн Бабаян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաբայան. «Անկեղծ ասեմ` այնպես չէ, որ ես դեմ եմ կանանց թեկնածությանը»

Քաղաքական ուժերն արդեն սկսել են ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավը։ Լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկատվական արտահոսքեր են հայտնվում այս կամ այն թեկնածուների վերաբերյալ, բայց ինքնաառաջադրվածների «կարմիր գորգի» վրա առայժմ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն է, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագրից» չորս հնարավոր թեկնածուները՝ Ալեն Սիմոնյանը, Զարուհի Բաթոյանը, Հայկ Մարությանը և Սրբուհի Ղազարյանը։

Ժամանակը քիչ է։ Այս հանգամանքը կարող է չար կատակ խաղալ այն կուսակցությունների հետ, որոնք չունեն բավարար ֆինանսական, կադրային, վարչական և կազմակերպչական պաշարներ։ Այդ ռեսուրսների մոբիլիզացիան արդեն ժամանակ է պահանջում, էլ չենք անդրադառնում այդ գործընթացը շտապ կազմակերպելու խնդրին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոման Մելիքյանը։

Նրա կարծիքով՝ ընտրական շեմը կհաղթահարեն չորս ուժեր, որոնցից երկուսը՝ «Երկիր ծիրանին» և «Քաղաքացիական պայմանագիրը», զուտ իրենց հայտնիության, գաղափարախոսության և քաղաքական անցյալի շնորհիվ, իսկ «Բարգավաճ Հայաստանը» և ՀՅ Դաշնակությունը՝ վարչական և ֆինանսական պաշարների հաշվին։

Քաղաքագետը ֆավորիտ է համարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հիմնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա գլխավոր մրցակից՝ «Բարգավաճ Հայաստանը»։ Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ ԲՀԿ-ն բաց չի թողնի առիթը և կքննադատի իշխանությանը, որպեսզի մեծամասնություն ստանա ավագանու խորհրդում։ Նրա կարծիքով՝ ՔՊ-ի ձախողման դեպքում կուսակցության շատ կողմնակիցներ աջակցություն կհայտնեն «Ծիրանի երկրին», որը միշտ աչքի է ընկել իր արմատական ընդդիմադիր լինելով։

Армен Рустамян во время обсуждения по избирательному кодексу в Парламенте (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կուսակցությունը չի ցանկանա կրկնել ՀՀԿ–ի սխալները. ՀՅԴ

Նա նշում է, որ իշխող կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին։ Միաժամանակ քաղաքապետի պաշտոնում միանգամից չորս թեկնածուների առաջադրումը վկայում է այն մասին, որ ՔՊ-ում ներքին պայքար է ընթանում և գաղափարների դեգեներացիա։ Նրա համոզմամբ՝ այն, որ կուսակցությունը չի կարողացել ընդհանուր հայտարարի հանգել քաղաքագլխի թեկնածուի հարցում, կարող է հանգեցնել վատ հետևանքների, և քաղաքական ուժերը դա լավ են հասկանում։ Նա ճիշտ է  համարում քաղաքապետի պաշտոնում Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, որը վայելում է ուժային կառույցների աջակցությունը և քաղաքապետարանում աշխատանքի փորձ ունի։

«Մյուս կողմից, հաշվի առնելով ներկա իշխանությունների կողմից անցկացվող գենդերային քաղաքականությունը և ֆեմինիստական կառավարման սկզբունքը, բացառված չէ, որ առաջադրվի Զարուհի Բաթոյանի թեկնածությունը», — ընդգծեց Մելիքյանը։

ԲՀԿ-ում նույնպես ամեն ինչ պարզ չէ։ Խորհրդարանում խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն արդեն ձեռնամուխ են եղել թաքուն նախընտրական քարոզչության։ Ըստ էության, թեկնածուի ընտրության ժամանակ կուսակցությունը պետք է կանգ առնի նրա վրա, ով ավելի լավ է այն անցկացրել, ընդգծեց փորձագետը։ Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին, ապա, Մելիքյանի կարծիքով, անկախ Փոստանջյանի վերաբերյալ ինչ-որ գնահատականներից, նրա կուսակցությունը նույնպես ունի իր ընտրազանգվածը և կարող է հաղթահարել անցումային շեմը։

Активисты требуют отставки мэра столицы, Тарона Маргаряна (10 мая 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ո՞վ կնստի Տարոն Մարգարյանի աթոռին. կանայք ակտիվացել են

Իր հերթին քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը նշեց, որ տվյալ պահին նպատակահարմար չէ ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին, քանի որ ստեղծված իրավիճակում կուսակցությունը չունի քաղաքական կշիռ կամ ճնշման ինչ-որ լծակներ։ Եթե ՀՀԿ-ը մասնակցություն ունենա, ապա դա կլինի արարողակարգային ժեստ ոչ թե հաղթանակի համար, այլ կուսակցության կենսագործունեությունը պահպանելու և քաղաքական կամք ցուցադրելու համար։

Միաժամանակ նա նշում է, որ «Ելք» դաշինքի իներցիայով շարունակվող ձևաչափն այլևս արդի չէ։ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի ֆոնին տրամաբանական է, որ կուսակցությունը մենակ մասնակցի քաղաքական գործընթացներին։ Նրա կարծիքով՝ հիմա ամենաարդի հարցն այն է, թե կաջակցեն արդյո՞ք դաշինքի մյուս մասնակիցները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», Փաշինյանի կուսակցության թեկնածուին, թե կառաջադրեն իրենց թեկնածուին։

Նա մտահոգված չէ իշխող կուսակցությունից միասնական թեկնածուի բացակայությամբ։ Ինչպես նշեց վերլուծաբանը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» այս կամ որոշումն ընդունելիս գործում է ժողովրդավարական մոդելով։ Հայկական քաղաքականության համար դա նորություն է․ նախկինում հասարակությունը պատկերացում չի ունեցել այն մասին, թե ինչպես են ընդունվում որոշումները, նրան տեղյակ են պահել վերջում։

Քաղաքագետը Ալեն Սիմոնյանին համարում է նախընտրական քարոզարշավի ֆավորիտը, բայց կարծում է, որ վերջնական դեր կխաղա նրա ներկայացրած ծրագիրը։ Ինչ վերաբերում է ԲՀԿ թեկնածուներին, ապա տվյալ դեպքում քաղաքագետը խորհուրդ է տալիս գնահատել կուսակցության քաղաքական ներուժը․ Փաշինյանի աննախադեպ բարձր վարկանիշի պայմաններում «Բարգավաճ Հայաստանի» հաղթանակը քիչ հավանական է։

Լրահոս
0