ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Աշխարհում առաջին հյուրանոցն առանց սպասարկող անձնակազմի հայտնվել է չինական Չենդու քաղաքում։ Այս մասին հայտնում է Economical Times պարբերականը։
Մուտքի մոտ հյուրերին դիմավորում է ռոբոտը, որը դեմքերը ճանաչելու համակարգ ունի։ Նա նաև օգնում է գրանցվել ու հյուրերին իրենց համար է ուղեկցում։
Հաճախորդների լրացուցիչ ցանկությունները՝ ուտելիք պատվիրել, տաքսի կանչել, լվացք անել, նույնպես կատարում են ռոբոտները, որոնք միացված են հատուկ բջջային հավելվածին։
Արտակարգ իրավիճակներում ու առողջական խնդիրների դեպքում հյուրանոցում մարդկանց հետ կապի համակարգ կա։ Նշվում է, որ մինչ 2018 թվականի վերջը ևս 50 նման հյուրանոց է կառուցվելու։