00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փորձեք մարսել այս թվերը». Էջմիածնի քաղաքապետն ապշած է քաղաքում կատարված չարաշահումներից

© Photo : official site of Etchmiadzin municipalityВрио мэра Эчмиадзина Диана Гаспарян
Врио мэра Эчмиадзина Диана Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքային միջոցառումների անվան տակ Էջմիածնի քաղաքապետարանը 4 տարվա ընթացքում ծախսել է 169,119,235 ՀՀ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր հետազոտության արդյունքներ է ներկայացրել, որոնց համաձայն` Էջմիածնի քաղաքապետարանն աստեղային գումարներ է ծախսել, կամ ավելի ճիշտ` մսխել քաղաքային միջոցառումների վրա։

«2014-2018թթ․ Էջմիածնի քաղաքապետարանը «Համաքաղաքային միջոցառումների կազմակերպում» տողի ներքո ծախսել է 169,119,235 ՀՀ դրամ։ Ըստ տարիների ծախսվել են հետևյալ գումարները․

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

— 2014 թվականին՝ 44,568,560 ՀՀ դրամ,

— 2015 թվականին՝ 44,264,851 ՀՀ դրամ,

— 2016 թվականին՝ 35,073,574 ՀՀ դրամ,

— 2017 թվականին՝ 45,212,250 ՀՀ դրամ։

Այսպես, համաքաղաքային միջոցառումների կազմակերպման, ապրանքների գնման, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար գումարները տրամադրվել են հիմնականում մեկ Ա/Ձ-ի, որը, հարկային մարմիններում գրանցված լինելով բոլորովին այլ գործունեության տեսակով, պարզվում է՝ բավական բազմաֆունկցիոնալ է եղել և բոլոր միջոցառումներին ընդառաջ (ենթադրաբար) ձեռք է բերել սնունդ, կենցաղային ապրանքներ,մատուցել ծառայություններ, անգամ քաղաքապետարանի համար ձեռք բերել ոսկյա մատանիներ՝ Տյառնընդառաջի տոնին նորապսակներին նվիրելու համար»,–գրել է Գասպարյանը։

Նա հարց է բարձրացնում`ինչու՞ ամեն ապրանքի կամ ծառայության համար չդիմել մասնագիտացված կազմակերպության, այլ օգտվել ինչ-որ միջնորդ Ա/Ձ-ից, որը «շատ մեծ հավանականությամբ, ժողովրդական լեզվով ասած, փայ է մտել իր միջնորդական առաքելության արդյունքում»։

Врио мэра Эчмиадзина Диана Гаспарян на приеме у Католикоса Гарегина Второго (28 июня 2018). Эчмиадзин - Sputnik Արմենիա
Էջմիածնի քաղաքապետարանը օրական 20 հազար դրամի ծաղիկ է գնել. նոր քաղաքապետի բացահայտումը

Քաղաքապետի պաշտոնակատարին զարմացրել են հյուրասիրության վրա արված ծախսերը։ Այս առումով ռեկորդակիր է 2017 թվականը՝ 10,894,000 ՀՀ դրամ հյուրասիրությունների գումարով։

«Ընդհանրացնելով՝ կարելի է փաստել, որ համաքաղաքային միջոցառումների համար «ծախսված» գումարները թվում են խիստ կասկածելի, ուռճացված և չհիմնավորված։

Վերջում պարզապես մի քանի հետաքրքրական թիվ․

Հրավառություններ՝ 9․150․000 ՀՀ դրամի, որից 2014 թվականին՝ 1,550,000 ՀՀ դրամ, 2015 թվականին՝ 1,000,000 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 3,200,000 ՀՀ դրամ և 2017 թվականին՝ 3,400,000 ՀՀ դրամ։ Կրծքանշաններ՝ 6,544,240 ՀՀ դրամի, որից 5,004,000 ՀՀ դրամը միայն 2015 թվականին։

Դե փորձեք մարսել այս թվերը՝ առանց հիշելու մանկապարտեզների պատուհաններն ու հնամաշ գույքը»,–գրել է Գասպարյանը։

Վերջում նա հիշեցրել է, որ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ նշված բոլոր գումարները պետք է տրամադրվեին ավագանու որոշումներով, այնինչ քաղաքապետը դրանք տրամադրել է սեփական միանձնյա որոշումներով։

Հիշեցնենք, որ հունիսի 17–ին ԱԱԾ–ի հրապարակած գեներալ–լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կատարած չարաշահումների մասին տեսանյութի հրապարակումից հետո նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց։

Լրահոս
0