ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականը ներկայացնող 15-ամյա Մարգարիտա Առաքելյանը 75 կգ քաշային կարգում դարձել է չեմպիոն:
Այս մասին տեղեկացնում է armsport.am կայքը:
Պոկում վարժության ժամանակ հայ ծանրորդուհիներ բարձրացրել է 69 և 72 կգ, իսկ հրումի ժամանակ` 82, 87, 90 կիլոգրամները և երկամարտի 162 կգ-ով նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Թիմային պայքարում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու դեպքում Հայաստանի աղջիկների հավաքականը Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճի: