00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա». Ռոբերտ Քոչարյան

© Photo : administration of Robert KocharyanРоберт Кочарян
Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ իրեն ներկայացված մեղադրանքը հորինված է և շինծու։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Ինձ Հատուկ քննչական ծառայություն էին կանչել վկայի կարգավիճակով, բայց հենց առաջին նախադասությունը հետևյալն էր, որ այդ կարգավիճակը փոխում են և մեղադրանք  են առաջադրում։ Ըստ էության, հանդիպումը եղել է մեղադրյալի կարգավիճակով։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս մասին ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ամբողջությամբ հորինված, շինծու մեղադրանք է` իրականության հետ որևէ առնչություն չունեցող։ Ես տվյալ դեպքում հղում եմ անում ՀՔԾ-ին։ Չի ճանաչվում սահմանադրական դատարանի որոշումը, լայն զանգվածների տրամադրությունները փորձում են տեղափոխել իրավական դաշտ, ստացվում է, որ 21,5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008-ի ընտրություններում։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա»,- հայտարարեց Քոչարյանը։

Նա ավելացրեց` սա ուղղակի իրավական սյուրռեալիզմ է։

«Կուստուրիցան կերազեր նման երևակայություն ունենալ։ Սա մի ռումբ է` դրված մեր պետականության տակ, որովհետև ՍԴ-ի որոշումը վերանայելը այս ձևով, ուղղակի ռումբ է։ Մեր ամբողջ իրավական համակարգը շատ մեծ վտանգի մեջ է»,- ասաց նա։

Ըստ Քոչարյանի` «նրանք արդեն նշանակել են մեղավորներին և այդ նշանակման համար ձևակերպումներ են փնտրում այդ մեղադրանքն ապահովելու համար»։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց. ՀՔԾ–ն հայտարարություն է տարածել

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ հայտարարություն տարածեծց այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քոչարյանը խոսեց նաև այն մասին, թե ինչու էր 2008 թվականի մարտին արտակարգ դրություն հայտարարվել Հայաստանում։

«Եթե հայտարարվում է արտակարգ դրություն, իմ իրավունքն էր որոշում կայացնել բանակի վերաբերյալ, եթե սպառնալիք կա սահմանադրական կարգին, պետք է վերահսկողության տակ վերցնել կառավարական շենքերը, ստրատեգիական օբյեկտները»,- ասաց նա։

Նա նշեց` ընդհանրապես տեղեկություն չունի, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ։

«Մենք որևէ վիրավոր կամ մարմնական վնասվածք ստացած չունենք ներքին զորքերից, մենք ունենք երկու զոհ ներքին զորքերից։ Ոստիկաններից հարյուրից ավելի մարդ վիրավորվել են, բայց մեկ զինվոր չկա, որը վիրավորվել է։ Ինձ հաջորդ օրը զեկուցել են, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ»,– ասաց նա։

Նա վստահեցրեց, որ բանակը զենք չի օգտագործել, և այդպիսի հայտարարություններ կան, քննչական խումբը դրանից հետո այդ եզրակացությանն է եկել։

«Ես մտցրել եմ արտակարգ դրություն այն ժամանակ, երբ առաջին մարդը զոհվեց, նա եղել է ներքին զորքերից, Համլետ է եղել անունը։ Այդ ժամանակ ստորագրեցի։ Ավելի շուտ ստորագրեի, կասեին, որ հիմքեր չկան»,- նշեց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` առաջին հերթին բանակն է լրջորեն պախարակվում այս ամենի պատճառով:

«Մարտական լուրջ ճանապարհ անցած զինվորականները մեղադրվում են մի բանի մեջ, որը նրանք չեն արել։ Սա Մանվելի տուշոնկա-զգուշոնկա չէ, սա ավելի լուրջ բան է։ Անցած տարիների ընթացքում ինչ արվել է, համարվում է ապօրինի։ Այս իշխանությունը ճանապարհ փակելով եկել է իշխանության և իրավական դաշտում ծայրահեղ ապօրինի որոշում է կայացնում»,- ասաց նա։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Մարտի 1–ի գաղտնի հրամանը. Քոչարյանը ծածկո՞ւմ է Միքայել Հարությունյանի արածը

Նա նշեց, որ ՀՔԾ է գնացել փաստաբանի հետ` ենթադրելով, թե ինչ սցենար կարող է լինել։

«Իմ տպավորությամբ`սպասվելիք արտահերթ ընտրություններին իմ հնարավոր մասնակցության  խոսակցության ֆոնին էս գլխից փորձում են մեկուսացնել ինձ, թեև հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ։ Երբ չես ուզում զբաղվել քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզանով զբաղվում»,- ասաց Քոչարյանը։

Նա խոսեց նաև բանտում հայտնվելու հեռանկարի մասին։

«Հենց իմ կարգավիճակը փոխվեց, որոշեցի ցուցմունք չտալ, որովհետև ապշած էի այդ մեղադրանքից։ 37 թիվն է դառնում, այդ մեղադրանքը առաջին ազդանշանն է, որ այս ուղղությամբ ենք գնում։ Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ»,- շեշտեց ՀՀ երկրորդ նախագահը։

Ըստ նրա` ծափահարողները շատ չեն լինելու։

«Լինելու են նրանք, ովքեր ղարաբաղյան հաղթանակի հետ կապ չեն ունեցել, խուսափել են բանակից, բարդույթ ունեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ հաղթանակները կերտել են»,- ասաց նա։

Ըստ Քոչարյանի` Մարտի 1-ի սցենարները կապ չունեն իրականության հետ և կապ չունեն 10 զոհի մեղավորների բացահայտման հետ։

«Ո՛չ Միքայել Հարությունյանը, ո՛չ ես չենք տեսել, այդտեղ չենք եղել։ Սա որևէ կապ չունի մարտի 1-ի հետ, նրանք նշանակել են մարտի 1-ի մեղավորին։ Փորձում են չեզոքացնել քաղաքական գործընթացներին մասնակցելուց»,- ասաց նա։

Անդրադառնալով 2008 թվականի դեպքերին` ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ մինչև վերջին պահը համբերատար սպասել են։

«Այդ վիճակն արդեն չէր վերահսկվում օրվա երկրորդ կեսին` 4-5-ի կողմերը, արդեն այդ ժամանակ մտածում էի, որ արտակարգ դրություն մտցնելու կարիք լինի։ Հանձնարարել էի պատրաստել հրամանագրերը։ Նիկոլ Փաշինյանն անտեսեց Մատենադարան հետ քաշվելու կոչերը, իր վրա վերցրեց ղեկավարումը, մերժեց առաջարկը և կոչ արեց բարիկադներ կառուցել, սա փաստ է, դրանից հետո պարզ դարձավ, որ սա լավ ավարտ չի ունենալու։ Արդեն այդ ժամանակ ոստիկանական մեքենաներ էին վառվել, մեկ պատգամավոր դանակահարվել էր, ոստիկանի զենքեր էին գողացվել։ Համբերատար սպասել ենք մինչև վերջինի պահ։ Ամբողջ հաղորդագրությունների մեջ ՀՔԾ-ի «խաղաղ ցուցարար» է նշվում։ Մեքենան ո՞վ է վառել, 100-ից ավելի ոստիկանները ո՞նց են վիրավորվել, իրենք իրար են ծեծե՞լ»,- ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ պատրաստվում է պայքարել իրավական դաշտում։ Չի կասկածում, որ հաղթելու է։

Ի դեպ, հարցազրույցի ընթացքում նա նաև նշեց, որ վերջին 2-3 տարում ինքնակենսագրական գիրք է գրում։ Վստահեցրեց, որ շատ հետաքրքիր է լինելու։

Լրահոս
0