00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչքանո՞վ է իրական նախիջևանյան վտանգը. պատերազմի սպառնալիք, թե՞ քարոզչական հնարք

© Photo : YerevakВстреча-обсуждение по теме "Нахичеван: потери и возможности"
Встреча-обсуждение по теме Нахичеван: потери и возможности - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում վերջերս նկատվող ակտիվությունը հայ փորձագետների ուշադրության կենտրոնում է: Նրանք քննարկել են սպասվող հնարավոր սցենարները, տարբեր իրավիճակներից լուծման ելքեր առաջարկել:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Մեղրիից մինչև Երասխ՝ ողջ սահմանի երկայնքով դիրքային առավելությունը մերն է, թեպետ մարտավարական առումով ինչ-որ մի նեղ տեղում կարող է թշնամին առավելություն ունենալ: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքն է, որը նա արտահայտել է «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ:

© Photo : Yerevak«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկում
Встреча-обсуждение по теме Нахичеван: потери и возможности - Sputnik Արմենիա
«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկում

«Միևնույն ժամանակ, սակայն, մեր զգոնությամբ պիտի բացառենք, որ հնարավոր մարտական գործողությունների ժամանակ հակառակորդը մարտավարական առավելություն ունենա»,- նշել է Հովհաննիսյանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ մեր գործողություններն այսօր պիտի լինեն հիբրիդային պատերազմի սկզբունքով՝ հետազոտական աշխատանքով ձեռքը պահելով ներնախիջևանյան զարգացումների զարկերակին և կիրառելով փափուկ ուժ: «Թե՛ էթնիկական, թե՛ տնտեսական հենքերի վրա ձևավորված կլանների հետ աշխատելը կարող է շատ արդյունավետ լինել, քանի որ թեպետ Նախիջևանը եղել է Ադրբեջանի մաս, բայց տնտեսապես առավել ինտեգրված է եղել Հայաստանին»,- կարծում է Ոսկանյանը:

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Նախիջևանի սահմանին լարումը շարունակվում է. ինչ տակտիկա պետք է ընտրի Հայաստանը

Նա հիշեցնում է, որ շատ դեպքերում պատերազմների ժամանակ շեշտադրումներն արվում են դասական պատերազմական գործիքներին՝ սպառազինությանը, արդիական բանակին, բայց չպիտի մոռանանք հիբրիդային պատերազմների կարևորությունը, և նշենք, որ դրանց համար Նախիջևանում այսօր առկա է պարարտ հող:

Քննարկման մյուս մասնակիցը՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, գտնում է, որ Նախիջևանի սահմանային գոտին կարող է իրապես վտանգավոր լինել, եթե մենք չպահպանենք հավասարակշռությունը մեր սպառազինությամբ, մարտական և հասարակական պատրաստվածությամբ: «Ադրբեջանը փորձում է Նախիջևանի սահմանին երկրորդ ճակատ պատրաստել Հայաստանի դեմ, որ կգործարկվի հնարավոր պատերազմի դեպքում: Իրենց բոլոր քայլերը հենց դա են ցույց տալիս»,- ասաց Բոզոյանը:

Նրա հետ համակարծիք «Նախիջևան» հայրենակցական միության ղեկավար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանի խոսքով այսօր Նախիջևանը օկուպացված, միլիտարիզացված տարածք է, որտեղ կա ամեն տեսակի հարձակողական զենք. «Նախիջևանից այսօր սպառնում են մեր ազգին, մեր պետականությանը: Այն, առանց սահման խախտելու, կարող է ռմբակոծել մեր գյուղերը, քաղաքները, ենթակառուցվածքները»,-ահազանգում է Ստոփանյանը:

Նրանց տեսակետի հետ համաձայն չէ «Նորավանք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը: Նրա դիտարկմամբ՝ հիմա Ադրբեջանն ունի ավելի շատ սպառնալիքի ցուցադրության խնդիր, քան՝ սպառնալիքի կիրառման:

© Photo : Yerevak«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկում
Встреча-обсуждение по теме Нахичеван: потери и возможности - Sputnik Արմենիա
«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկում

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, որ ուսումնասիրել է Խորհրդային Նախիջեւանի սահմանադրությունը, հետաքրքիր առաջարկ ունի:

«1941թ. սահմանադրությունում նշվում է, որ դատաիրավական գործընթացները պետք է կազմակերպվեն նաև հայերենով, կրթությունը պետք է լինի հայերենով: Հետագայում արդեն հանված է այդ դրույթը: Կարծում եմ, որ այդ ամենն ուսումնասիրելով և համադրելով առկա տվյալների հետ՝ կարելի է օգտագործել բանակցությունների ժամանակ: Այստեղ մենք պետք է հստակ ցույց տանք, որ եթե դուք պնդում եք, որ հայերը Արցախի տարածքում կարող են ինքնորոշման ստատուսով ապրել Ադրբեջանի տարածքում, ապա տեսեք, որ Նախիջևանի հատվածում ինքնորոշման ստատուսով ապրելը բերեց տարածքի հայաթափմանը»,-ասում է Տոնոյանը:

Քննարկման մասնակից փորձագետները, անկախ նրանից նախիջևանյան սրացման մեջ իրական սպառնալիք տեսնում են, թե ոչ, միակարծիք են, որ զգոնությունը պետք չէ թուլացնել ու պետք է ամեն պահի պատրաստ լինել ցանկացած զարգացման:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը լարվածության մեջ է պահում Նախիջևանի սահմանային հատվածը: Մասնավորապես, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նախիջևանյան ուղղության որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Դրան ի պատասխան, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ էին արձակել` թույլ չտալով, որ հակառակորդը կատարի իր խնդիրը: Հայաստանի զինված ուժերի արձակած կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել էր հակառակորդի դիրքերից մեկը:

Լրահոս
0