ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Արարատի մարզում 2018թ-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով 11 քրեական գործ է հարուցվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4-ի փոխարեն։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Բանկային համակարգի աշխատակցին անձի մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։
Կոռուպցիոն բնույթի մ շարք հանցագործությունների դեպքեր էլ արձանագրվել են մարզի դպրոցներում, համայնքապետարաններում, բժշկափորձագիտական հիմնարկի մարզային ստորաբաժանումում համայնքային պոլիկլինիկաներում ու սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում:
Կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված բոլոր անձանց տրվել են պետությանը պատճառված վնասները պետբյուջե վերականգնելու նախազգուշացումներ:
Այս պահին արդեն իսկ պետական բյուջե է վճարվել 8.723.734 դրամ: