ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Հիդրոմետ» ծառայության կանխատեսմամբ էլ` հանրապետության տարածքում հուլիսի 26-27-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կբարձրանա 4-5 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ:
Երևան քաղաքում հուլիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: