Հովհաննես Հովհաննիսյան
Անավարտ շինարարություն, գազի, էլեկտրաէներգիայի միացման խնդիրներ, աշակերտների անսպասելի շատ դիմումներ: Նշված խնդիրներից միայն վերջին է, որ առայժմ չի լուծվել. Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:
Փոխնախարարը մեղադրում է նախկին իշխանություններին, որոնք, ըստ նրա՝ «դպրոցի վերաբերյալ ուռճացված տեղեկություններ են մատուցել հանրությանը։
Արդյունքում 405 աշակերտի համար նախատեսված դպրոցը ունի շուրջ 700 դիմորդ։