Գնել Ալավերդյան
«Կան 19 ընկերություններ, որոնց սեփականատերերը ժամանակի ընթացքում փոխվել–փոփոխվել են, և ի վերջո հայտնվել է մի ընկերություն, որ հանդիսանում է այդ ընկերությունների սեփականատերը, որը գրանցված է օֆշորային երկրներում։ Մեր հիմնական մտավախությունն այն է, որ անուղղակի ճանապարհներով չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ այլ երկրներում գրանցված ընկերությունը ղեկավարի մեր երկրի 19–ը ընկերությունների, և դրանով հանդերձ շուկայի կենտրոնացում տեղի չունենա»,–ասում է Ալավերդյանը։
Նրա խոսքով` 19 ընկերություններով զբաղվող այս վերջնական ընկերության վերաբերյալ իրենք տվյալներ չունեն, անգամ ինտերնետում դրա մասին որևէ ինֆորմացիա չկա։ Ընդամենը կարողացել են գտնել հասցե, որտեղ այդ հասցեի վերաբերյալ տվյալներ չեն եղել։