00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թավշյա» պարադոքս. որքան բաց է Փաշինյանը, այնքան շատ են տեղեկատվական գորշ կետերը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վստահեցնում է, որ որքան Հայաստանի կառավարությունը բաց է տեղեկատվական առումով, այնքան ավելի բարդ է աշխատել տեղեկատվության հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հայաստանի տեղեկատվական դաշտում լիակատար խառնաշփոթ է։ Մի կողմից Հայաստանի կառավարությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը բաց են, մյուս կողմից ստեղծվել է տեղեկատվական վակուում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Члены правительства после принятия присяги (21 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգը երկակի չափանիշներ է տեսնում Փաշինյանի կադրային քաղաքականությունում

«Առաջին հայացքից կառավարությունը բաց է, Փաշինյանը հետևում է իր ֆեյսբուքյան օգտատերերին, պատասխանում նրանց հարցերին։ Մյուս կողմից լրագրողներից շատերը բողոքում են, որ գերատեսչությունները հաճախ չեն պատասխանում պաշտոնական հարցումներին։ Դա հանգեցնում է այսպես կոչված դիսբալանսի», — ասաց Մարտիրոսյանը։

Ձևավորվում են այսպես կոչված գորշ կետեր, որոնք լրացնում են կեղծ նորությունները։ Փորձագետը նշեց, որ այդ վակուումը պետք է լրացվի ոչ միայն կառավարության ներկայացուցիչների ֆեյսբուքյան գրառումներով, այլև մամուլի քարտուղարները պետք է ավելի շատ աշխատեն, իրենց վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնեն ։

Այլապես տեղեկատվական դաշտում առաջանում է խառնաշփոթ, որը դեռ չի եղել ժամանակակից Հայաստանի պատմությունում։ Ակտիվացել են կեղծ ԶԼՄ-ները, որոնք ապատեղեկատվության մեծ հոսք են գեներացնում։

«Նախկինում կային ԶԼՄ-ներ, որոնց վերահսկում էին իշխանությունները, կային ազատ կամ մասամբ ազատ լրատվամիջոցներ։ Այսօր գոյություն ունեցող ստատուս քվոն խախտված է, չկարգավորվող իրավիճակ է առաջացել», — ասաց Մարտիրոսյանը։

Միաժամանակ գալիք ընտրություններից առաջ (ամսաթիվը դեռ հայտարարված չէ` խմբ.) տեղեկատվական դաշտի լարվածության աճ է նկատվում, և շատ դժվար է տարբերակել` որտեղ է կոնկրետ քաղաքացու կարծիքը, և որտեղից է սկսվում ուղղորդումը։

«Բացի այդ, մտահոգություն կա, որ գործող իշխանությունների կողմնակիցները գրոհներ են կազմակերպում այն ԶԼՄ-ների վրա, որոնք քննադատում են նրանց։ Կարելի է ենթադրել, որ որոշ հարցեր դիտավորյալ չեն արծարծվում, քանի որ լրագրողը չի ցանկանում թիրախ դառնալ և ընկնել իշխանության աչքից», — ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետը նաև նշեց, որ գործող իշխանությունները չունեն տեղեկատվական ձևավորված քաղաքականություն։ Մամուլի ասուլիսը, live-ը, Facebook-յան գրառումը կամ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը նույն հարթությունում են։ Այդ ամենը հավասարապես դիտարկվում է որպես տեղեկատվական հայտարարություն, այսինքն հաղորդակցության այդ մեթոդները միախառնվում են տեղեկատվության մեկ աղբյուրում։

Լրահոս
0