00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օֆշորային ընկերությունն ուզում է տիրանալ Հայաստանի հանքերին. ՏՄՊՊՀ–ի հետաքննությունը

© Sputnik / Aram NersesyanСоткское золоторудное месторождение
Соткское золоторудное месторождение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետության հանքերի կառավարման իրավունքը գնում էին կեղծ ընկերությունների միջոցով։ Քննությունը պարզում է` որ հանքերի մասին է խոսքը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հայաստանի հանքերը մեկ օֆշորային ընկերությունն է հսկում։ Այս եզրակացության է հանգում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետաքննությունը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանն ասաց, որ կան 19 ընկերություններ, որոնց սեփականատերերը ժամանակի ընթացքում փոխվել–փոփոխվել են, և ի վերջո հայտնվել է մի ընկերություն, որը հանդիսանում է այդ ընկերությունների սեփականատերը, այն գրանցված է օֆշորային երկրներում։ Ընկերություններից որոշները մետաղական հանքերով են զբաղվում, որոշները` այլ։

Спецоперация по розыску подозреваемого в Бостонских терактах - Sputnik Արմենիա
Հայաստանի իրավապահները համագործակցում են FBI–ի հետ. օֆշորային բացահայտումներ կլինեն

Ընդ որում` պաշտոնապես լեռնահանքային ընկերությունների բաժնետերերը չեն փոխվում։ Բայց դրանց սեփականատերերը այն ընկերություններն են դառնում, որոնք շղթայաբար բերում են «իքս ընկերությանը» (հետաքննության շահերից ելնելով այդ ընկերության անունը չի բացահայտվում)։ Դեռ չեն բացահայտում նաև, թե հենց որ հանքերի վրա է այն «ձեռքը դրել»։

Այդ ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում։ Դրա մասին գրեթե ոչ մի տեղեկություն չի հաջողվել պարզել. Հայտնի է միայն փոստի հասցեն ու սեփականատերերի անունները։ Նրանց քաղաքացիությունը չի նշվում, սակայն անուններն ու ազգանունները հայկական են։

Այս ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են ևս 13 ընկերություններ, որոնք հնարավոր է արժանանան նախորդների ճակատագրին։

«Այսինքն` դրանք էլ շուտով կարող են այդ ընկերության տիրապետության տակ անցնել», – ավելացրեց Ալավերդյանը։

Ըստ Հայաստանի օրենսդրության` ընկերությունների ձեռք բերման (այսինքն` ձուլման ու կլանման գործարքները) խոշոր գործարքները պետք է պաշտոնապես հայտարարվեն։ Սակայն «իքս ընկերությունը» շրջանցում էր այդ պահանջը։ Այն քիչ–քիչ է գնել բաժնետոմսերը, բազում միջնորդ ընկերությունների միջոցով։ Այսպիսով` գործարքները փոքր էին լինում ու հայտարարմանը ենթական չէին։

«Այսինքն` ֆորմալ առումով նրանք օրենք չեն խախտել։ Փաստացիորեն վտանգ է հայտնվել, որ ամբողջ ոլորտը կհայտնվի մի քանի ընկերությունների ձեռքում», – պարզաբանեց Ալավերդյանը։

Ո՞վ է այդ «իքս ընկերության» սեփականատերը։ Որքա՞ն հարկ է կորցրել պետությունը սահմանափակ մրցակցության պատճառով։ Այս հարցերին կպատասխանեն արդեն քննիչները։

Լրահոս
0