ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 24-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հուլիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում հուլիսի 23-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հուլիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: