00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիպիկ հայկական սյուժե, կամ ինչպես է անիմատոր Մանեն շարունակում Փարաջանովի գործը

© Sputnik / Валерий МельниковСтудентка Ереванского гос. института театра и кино Мане Нерсесян за работой
Студентка Ереванского гос. института театра и кино Мане Нерсесян за работой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Մանե Ներսիսյանն ընդունվել է Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որպեսզի անիմացիայի նոր տեխնիկաներ ուսումնասիրի և մուլտֆիլմ նկարի Հայաստանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik, Մարիա Շելուդյակովա․ Ծանր սև վարագույրներ, էլեկտրական լույս, լուսային սեղան, որի վրա դրված են տիկնիկները․ այդպիսի տեսք ունի տաղավարը, որտեղ հայ ուսանողուհի Մանեն նոր անիմացիոն ֆիլմ է նկարում։

Сергей Параджанов - Sputnik Արմենիա
Փարաջանովն ու քրեական աշխարհը. ինչպես Պլիսեցկուն վերադարձրին գողացած ավտոմեքենան

Տիկնիկները լավաշ են թխելու։ Մանեի կուռքերն են ամերիկացի կինոռեժիսոր Վուդի Ալենը և մուլտիպլիկատոր Թիմ Բերտոնը, իսկ իր ֆիլմում նա հղում է անում ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստը, որը հմտորեն օգտագործել է տարբեր կտորներ, ժանյակ և կոլաժներ։

«Ընդհանուր նախագծի իմ մասի համար ես ընտրել եմ դիրքափոխման տեխնիկան՝ օգտագործելով կտորներ։ Տիկնիկները ես եմ կարել, թեև նախկինում երբեք նման բան չեմ արել», — նշեց Մանեն` հավելելով, որ իր ազգային մշակույթը միջազգային նախագծում ներկայացնելը հետաքրքիր և կարևոր խնդիր է։

Մանեն սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի ռեժիսուրա բաժնում, բայց աշխատում է անիմացիայի ոլորտում։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա արդեն փորձառու մուլտիպլիկատոր է։ Մի քանի փառատոներում ցուցադրվել են նրա հեղինակային ֆիլմերը, ստանում է կոմերցիոն պատվերներ, անցկացնում կարճամետրաժ կինոյի նկարահանումներ։ Մանեն մանկուց երազել է սովորել ԿՀՊԻ-ում և ամառային դպրոցում նա համոզվեց, որ այստեղ սովորելը շատ է տարբերվում Հայաստանի կրթական գործընթացից։

© Sputnik / Валерий МельниковՄանե Ներսիսյանը` աշխատելիս
Մանե Ներսիսյանը` աշխատելիս - Sputnik Արմենիա
1/4
Մանե Ներսիսյանը` աշխատելիս
© Sputnik / Валерий МельниковՄանե Ներսիսյանը` աշխատելիս
Մանե Ներսիսյանը` աշխատելիս - Sputnik Արմենիա
2/4
Մանե Ներսիսյանը` աշխատելիս
© Sputnik / Валерий МельниковՄանե Ներսիսյանը` աշխատելիս
Մանե Ներսիսյանը` աշխատելիս - Sputnik Արմենիա
3/4
Մանե Ներսիսյանը` աշխատելիս
© Sputnik / Валерий МельниковՄանե Ներսիսյանը` աշխատելիս
Մանե Ներսիսյանը` աշխատելիս - Sputnik Արմենիա
4/4
Մանե Ներսիսյանը` աշխատելիս
1/4
Մանե Ներսիսյանը` աշխատելիս
2/4
Մանե Ներսիսյանը` աշխատելիս
3/4
Մանե Ներսիսյանը` աշխատելիս
4/4
Մանե Ներսիսյանը` աշխատելիս

«Հետևություն արեցի, որ ԿՀՊԻ-ում կրթությունն ավելի պրոֆեսիոնալ մակարդակով է», — ասաց նա, նշելով, որ վարպետության դասերից մեկն անցկացրել է լեգենդար «Ոզնին մառախուղի մեջ» մուլտֆիլմի ստեղծող Յուրի Նորշտեյնը։

Այս տարի ԿՀՊԻ-ի ամառային կինոդպրոց են եկել աշխարհի տարբեր երկրների բուհերի ռեժիսորական և օպերատորական ֆակուլտետների ուսանողներ։ Երիտասարդ անիմատորները երկու շաբաթ շարունակ մասնակցում են գործնական պարապմունքների և վարպետության դասերի։ Նրանց լարված աշխատանքի արդյունքը կդառնա անիմացիոն ֆիլմի պրեմիերան, և յուրաքանչյուր երկիր պետք է ընդհանուր պատմության մեջ ունենա իր դրվագը։

Սքրիշոթ Մանե Ներսիսյանի մուլտֆիլմից
Скриншот мультфильма студентки киношколы ВГИК из Армении Мане Нерсесян  - Sputnik Արմենիա
Սքրիշոթ Մանե Ներսիսյանի մուլտֆիլմից

Եզրափակիչ անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսը բրազիլացի պարող է։ Քամին քշում է նրա գլխարկը, և նա տարբեր երկրներով գնում է գլխարկի հետևից։ Հայկական հատվածում բրազիլացին տեսնում է լավաշ թխողների, և նրանք նրա համար գլխարկ են պատրաստում հացից։ Լավաշ թխելը տիպիկ հայկական սյուժե է, բացատրում է ուսանողուհին։ Հրաժեշտ տալով հացթուխներին՝ պարողը շարունակում է իր ճանապարհորդությունը։ Այն ավարտվում է Կրասնոդարում, որտեղ տեղի կունենա կինոդպրոցի փակումը։

Մանե Ներսիսյանի մուլտֆիլմից
Скриншот мультфильма студентки киношколы ВГИК из Армении Мане Нерсесян  - Sputnik Արմենիա
Մանե Ներսիսյանի մուլտֆիլմից

Աղջիկը պատմեց նաև երևանյան իր կյանքի մասին։

«Հայաստանում երիտասարդ անիմատորների համար հիմա բարդ է։ Իսկապես քիչ են մարդիկ, որոնք կարող են օգտակար լինել և նոր տեխնիկաներ սովորեցնել։ Իհարկե, կան իսկական պրոֆեսիոնալներ, բայց նրանց մեծամասնությունն օգտագործում է ավանդական տեխնոլոգիաներ։ Ստիպված ենք լինում ինքներս տեղեկատվություն որոնել կամ մեկնել արտասահման՝ որակավորումը բարձրացնելու համար։ Բայց նույնիսկ, եթե ստացվի ձեռք բերել նոր գիտելիքներ, Հայաստանում դժվար է կիրառել դրանք», — ասաց Մանեն։

Фатима Сиад - Sputnik Արմենիա
Երազանքի տունը. հայկական մուլտֆիլմի հեղինակները գտել են ամերիկյան սուպերմոդելի «երազը»

Հայրենիքում անիմացիայի ոլորտում աշխատանք գտնելը բավական բարդ է․«Հայաստանում հետաքրքիր նախագծերի մասնակցելը, որոնք ոչ միայն փող կբերեն, այլ նաև հաճույք, մեծ հաջողություն է։ Ես կուզեի աշխատանք գտնել խոշոր ստուդիաներում, որոնք տեսանյութ են նկարում նորաձևության ինդուստրիայի մասին, բայց առայժմ աշխատում եմ ծրագրեր չկազմել և վայելել ստեղծագործական գործընթացը», — ասաց նա։

ԿՀՊԻ միջազգային ամառային կինոդպրոցը 2018թ-ին աշխատում է «Կրասնոդար՝ Կուբանի հոգին» կարգախոսով։ Դպրոցի վավերագրական բաժնի աշխատանքներն ընթանում են  Կրասնոդարում, իսկ անիմացիոն բաժնի՝ Մոսկվայում։ Կինոդպրոցն ամեն տարի բացում է իր դռները, մասնակցության հայտ կարող են ներկայացնել անիմացիա, մուլտիմեդիա կամ համակարգչային գրաֆիկա ուսումնասիրող ուսանողները։

Լրահոս
0