00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնապահպաններն ու գյուղացիները ծեծել են իրար. ոստիկանության և բնապահպանների վարկածները

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк, Армения
Дилижанский национальный парк, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդները հրել են 88 տարեկան կնոջը, նրա որդիներն ու թոռներն էլ ծեծել են բնապահպաններին։ Սա ծեծկռտուքի առաջին տարբերակն է։ Բնապահպանները բոլորովին այլ կերպ են ներկայացնում կռիվը։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում հուլիսի 18-ին ակցիա են իրականացրել Դիլիջանի համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա և ծեծկռտուք է սկսվել նրանց ու բնակիչների միջև: Ոստիկանությունից հայտնում են, որ շտապ դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները միջոցներ են ձեռնարկել ծեծկռտուքը դադարեցնելու, կողմերին օրինականության դաշտ բերելու, ինչպես և դեպքի պատճառներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Полицейские на улице Норк Мараш в Ереване, где произошло задержание иностранцев, предположительно задумавших теракт на территории РА - Sputnik Արմենիա
Ծեծկռտուք Ապարանում. երեք հոգով ծեծել են կնոջն ու նրա որդուն

Նույն օրվա երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հաղարծինի բնակչուհի, 88-ամյա Ռոզա Թ.-ն, որը հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում իրենց տնից ոչ հեռու նկատել է հավաքված երիտասարդների ու հարցրել է, թե ինչու են հավաքվել: Երիտասարդները պատասխանել են, թե պայքարում են ապօրինի ծառահատումների դեմ: Ըստ Ռոզա Թ.-ի` ինքը առաջարկել է հեռանալ իրենց թաղամասից, ինչից հետո երիտասարդներից մեկը անսպասելի հրել է նրան, ինչի հետևանքով կինը վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ տարբեր տեսակի և աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Դիլիջանի բնակիչ, 27-ամյա Հայկ Խ.-ն, Գյումրու բնակիչ, 23-ամյա Դավիթ Մ.-ն, Երևանի բնակիչ, 17-ամյա Գագիկ Ջ.-ն և Դիլիջանի բնակիչ, 15-ամյա Արծիվ Կ.-ն:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ իրենք «Բնապահպանի տուն» հ/կ անդամներն են և վնասվածքները ստացել են ժամը 17.30-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում տեղի ունեցած վերոհիշյալ ծեծկռտուքի երկու դեպքերի ժամանակ:

Полиция Армении - Sputnik Արմենիա
Երևանում ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 2 ուսուցչուհու

Ոստիկանության ձեռնարկած անհետաձգելի ու ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ծեծկռտուքի ժամանակ երիտասարդներին մարմնական վնասվածքները պատճառել են Ռոզա Թ.-ի որդին ու թոռները:

Ոստիկանների հետագա գործողություններով Ռոբերտ, Գևորգ, Շահեն, Նվեր Մ.-երը հայտնաբերվել, բերվել են ոստիկանության բաժին ու տվել համապատասխան բացատրություններ:

Միջադեպի վերաբերյալ բացատրություններ են վերցվել նաև գյուղի տասնյակից ավելի բնակիչներից:

«Բնապահպանական տուն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ծեծեկռտուքն այլ կերպ է ներկայացվում։

«Երբ մեր ազգի լավագույն ջահելությունը, որը հեղափոխությունը զրոյից իրականացրեց ու անպարտելի թվացող ՀՀԿ-ական վիշապին հաղթեց, հիմա էլ բախվում է հենց նույն ազգի անասուն մտածելակերպի հետ: Տարիներ շարունակ Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակչության մի հսկայական զանգված կաշառք է տվել, ապօրինի անտառ է ոչնչացրել ու հիմա էլ չի հասկանում, որ բնությունը վերացնելով երկիրդ ես վերացնում: Էս տղերքն ու ևս 26 հոգի ու տասնյակ կամավորներ իրենց դարդն ու ցավը թողած հսկում են անտառը իսկ գյուղացիք մի քանի կոպեկի համար շարունակում են գողություն անել ու մարդ ծեծել: Ընդամենը ժամ առաջ 30 հոգով հարձակվել են մեր կամավորների վրա, հայհոյել, վիրավորել ու հարվածներ հասցրել»,- գրված է նրանց էջում։

Ոստիկանությունը նշել է, որ այժմ քննությունն է ընթանում։

Լրահոս
0