ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հայաստանի հյուսիսային շրջաններում հուլիսի 19-20-ը անձրևներ կտեղան, որոնք կուղեկցվեն ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Առանձին շրջաններում քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության:
«Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-ին և 20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` այսօր` հուլիսի 19-ին, ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Արմավիրում. նշված հատվածներում ջերմաստիճանը կհասնի 38 աստիճան տաքության։
Արցախում ցերեկային ժամերին 31-36 աստիճան տաքություն կգրանցվի։
Երևանում հուլիսի 19-21-ը տեղումներ չեն լինի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 34-36 աստիճանի, գիշերային ժամերին` 21-23 աստիճանի սահմանում։