00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարյուրավոր ուղևորներ մնացել են հայ-վրացական սահմանին. ո՞րն էր գնացքների ուշացման պատճառը

© Sputnik / Aram Nersesyan Поезд Ереван-Батуми
Поезд Ереван-Батуми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Վրաստանի երկաթուղային աշխատակիցները պարզել են` ինչու են գնացքները մնացել կանգնած միջպետական սահմանին։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Բաթում–Երևան ու Երևան–Բաթում ուղևորատար գնացքները ավելի քան երկու ժամ կանգնած են եղել հայ-վրացական սահմանին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունից։

Ճանապարհին, ընդհանուր առմամբ, ավելի քան 500 ուղևոր է մնացել։

Պարզվեց` պատճառը վրացի սահմանապահների համակարգիչների աշխատանքի խափանումն է եղել։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган (третий слева), Президент Азербайджана Ильхам Алиев (справа) и премьер-министр Грузии Георгий Квирикашвили - Sputnik Արմենիա
Բաքու–Թբիլիսի–Կարս թվաբանությունը. ինչպես Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրվական–գնացքների համար

«Սահմանապահները ստիպված էին հավաքել ուղևորների անձնագրերը, ոտքով անցնել Սադախլոյից Բագրատաշեն, անձնագրերում կնիքներ դնել։ Դա որոշակի ժամանակ էր պահանջում», – տեղեկացրին երկաթուղու մամուլի ծառայությունից։

Որպես կանոն սահմանապահները նոթբուքերով են վագոններ մտնում ու արագ դնում են բոլոր կնիքները։ Սակայն տեխնիկական խափանումների պատճառով, Երևան–Բաթում ու Բաթում–Երևան գնացքները 2 ժամ 10 րոպե ուշացել են։

«Երկաթուղու աշխատակիցների համակարգված աշխատանքի շնորհիվ Բաթում–Երևան գնացքի ուշացումն արդեն Հայաստանի տարածքում մեկ ժամով կրճատվել է։ Գնացքը Երևան է հասել 1 ժամ 10 րոպե ուշացումով», – նշեցին մամուլի ծառայությունում։

Տեղեկությունն այն մասին, որ հայ-վրացական ճանապարհին գնացքի ուշացման պատճառը տեխնիկական խափանումն էր, Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նաև «Վրացական երկաթուղի» ՍՊԸ–ում։

«Մեզ մոտ տեխնիկական խնդիր կար, որը ժամանակին լուծվեց։ Արդյունքում ուղևորները ստիպված էին սահմանին մոտ 90 րոպե սպասել», – պնդում են «Վրացական երկաթուղի» ՍՊԸ–ի մամուլի ծառայությունից։

Վրացական կողմը հայտնում է, որ հիմա գնացքներն ըստ ժամանակացույցի են մեկնում, անսարքությունները ուղղվել են։

Լրահոս
0