00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքու–Թբիլիսի–Կարս թվաբանությունը. ինչպես Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրվական–գնացքների համար

© AP PhotoПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган (третий слева), Президент Азербайджана Ильхам Алиев (справа) и премьер-министр Грузии Георгий Квирикашвили
Президент Турции Реджеп Тайип Эрдоган (третий слева), Президент Азербайджана Ильхам Алиев (справа) и премьер-министр Грузии Георгий Квирикашвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին կարելի է համարել 826 կմ երկարությամբ ձգվող քաղաքական ատրակցիոն։

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի և Թուրքիայի առաջնորդները հանդիսավորությամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը, որի վրա ավելի քան մեկ միլիարդ դոլար է ծախսվել։

Այդ երկաթուղով շարժակազմեր, մեղմ ասած, այդքան էլ հաճախ չեն անցնում։ Գործարկումից հետո ճանապարհով անցել են ընդամենը երկու գնացք։ Մի գնացքն այդ ճանապարհով Բաքվից թուրքական Մերսին նավահանգիստ է մեկնել չորս օրվա ընթացքում։ Եվս մեկ գնացք (հացահատիկով բեռնված) ղազախական Կոկշետաուից թուրքական Մերսին է հասել 10 օրում։

Церемония открытия железной дороги Баку-Тбилиси-Карс - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի մեկուսացումը. Բաքու–Թբիլիսի–Կարս–ի PR–ը չի անհանգստացնում հայերին

Ամենասկզբից պարզ էր, որ նախագիծը քաղաքական է։ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի մեկուսացման և «տնտեսական բարգավաճման» հանճարեղ ծրագիր են մտածել։ Ցանկացած հարմար առիթի դեպքում այդ երկրների ներկայացուցիչներն ի լուր աշխարհի հայտարարում են` «ինչ լավ նախագիծ է»։

Թեև Վրաստանի հետ ամեն ինչ հասկանալի է։ Նա չի վճարել և չի վճարելու (Ադրբեջանի վարկը պետք է մարի ապրանքների տարանցման հաշվին)։

Շատ տարօրինակ էր, որ ԱՄՆ-ն, Եվրամիությունը կամ Չինաստանը չեն շտապել ներդրումներ անել «դարի նախագծում», և չնայած բուռն ցանկությանը` այդպես էլ չեն հասցրել։ Ադրբեջանը ծախսերի մեծ մասը վերցրել է իր վրա. ինքն է կառուցել, բացի այդ Վրաստանին պարտք է տվել 775 միլիոն դոլար` տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով։

Ինչևէ, սևեռուն գաղափարը` «համաշխարհային նշանակություն ունեցող նախագիծը» (ինչպես ասել է Իլհամ Ալիևը), իրագործվել է։ Եվրոպան մի քանի հուսադրող խոսքեր է ասել, բացմանը հյուրեր են եղել Ղազախստանից։

«Ադրբեջանն ամբողջ աշխարհին ապացուցել է իր ուժը` իրագործելով ԲԹԿ նախագիծը։ Ապացուցել է, որ ոչ միայն իր, ալ նաև այլ պետության տարածքում կարող է ֆինանսավորել և կառուցել լայնածավալ, համաշխարհային նշանակություն ունեցող նախագիծ։ Այսպիսով, Ադրբեջանը կարող է ցուցադրել իր ուժը և ասել իր խոսքը», — ասել է «Ադրբեջանական երկաթուղի» ՓԲԸ-ի նախագահ Ջավադ Գուրբանովը։

«Չար լեզուներն» ասում են, որ տրանսպորտային միջանցքի տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ նորմալ վերլուծություն դեռ չի եղել։

Открытие железной дороги Баку – Тбилиси – Карс - Sputnik Արմենիա
Չինական գործոն․ ո՞ւմ հաշվին պետք է աշխատի Բաքու-Թբիլիսի-Կարսը

Փորձագետների մեծամասնությունը համակարծիք են, որ առանց Չինաստանի երկաթուղին չի աշխատի։ ԲԹԿ-ն պետք է դառնա «Մետաքսե ճանապարհի» բաղադրիչ մաս, որը գրավել է շատ քաղաքական գործիչների մտքեր (կամ լեզուներ) Չինաստանից Եվրոպա ընկած տարածությունում։

Այլ հարց է, որ Չինաստանն ունի միջանցքների վեց տարբերակ, որոնց օգնությամբ նա իր ապրանքները կառաքի Եվրոպա։ Ադրբեջանը, չգիտես ինչու, համոզված է (կամ ձևացնում է), որ Չինաստանը կընտրի հենց իրեն։

Առայժմ Չինաստանը նույնպես չի կողմնորոշվել։ Միաժամանակ, որքան շատ լինի ընտրության հնարավորությունը, այնքան լավ, իսկ առայժմ ապրանքներ է առաքում ռուսական տարածքով։ Ռուսաստանը և Չինաստանը դեռ մի քանի տարի առաջ պայմանավորվել են բեռների շուտափույթ փոխադրման մասին և այդ նպատակով սկսել են արդիականացնել ուղիները։

Մյուս կողմից, ՉԺՀ-ն 1,6 միլիարդ դոլար է ներդրել Մեշհեդը և Թեհրանը կապող նոր էլեկտրականացված երկաթուղու մեջ։

Այնպես որ, մնացել է միայն բեռներ գտնել ու հասցնել Եվրոպա` միաժամանակ տարանցման հաշվին ստանալով տարեկան շուրջ 1 միլիարդ դոլար։

Փորձագետների կարծիքով` այդ երթուղու գլխավոր բարդությունն այն է, որ ենթակառուցվածքի մեծ մասը պետք է կառուցել զրոյից, պետական սահմաններ հատել և բեռների փոխադրել ցամաքից ծով ու հակառակը։

Բացի այդ, մայրուղու շինարարության ժամանակ օգտագործվել են երկու չափի ռելսեր` հին խորհրդային և եվրոպական։ Ախալքալաքում ռելսերի այդ երկու տեսակները միանում են, և ահագին ջանք են թափում գնացքների անիվներն այդ կայարանում փոխելու համար։

Լաստանավային փոխադրումը (թանկ արժի։ Այնպես որ, եթե չինական բեռները հասնեն Եվրոպայի հարավ Իրանի տարածքով, ապա հազիվ թե իմաստ ունի մտնել Բաքու, հատկապես, եթե Իրանից ուղիղ կարելի է հասնել Թուրքիա։

Ամենավատն այն է, որ «անիրական ուղուն» չարացած նայում են «նենգ հայերը», որոնք, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դիմում են սպառնալիքների, փորձում վախեցնել` ակնհայտորեն ցանկանալով օգտվել ԲԹԿ-ի առավելություններից։

Строительство железной дороги Баку-Тбилиси-Карс - Sputnik Արմենիա
Գողերը ձեռք են գցել «դարի նախագծին». Բաքու–Թբիլիսի–Կարսը զրկվել է ռելսերից

Պարզվում է, որ սա միակ մեթոդը չէ։ Վերջերս Ջավախքում ձերբակալել են երեք հոգու (ազգությունը նշված չէ), որոնք մեղադրվում են Մարաբդա-Կարծախ հատվածում ԲԹԿ ռելսերը գողանալու մեջ։ Լիովին հնարավոր է, որ նրանք ցանկանում էին այդ ռելսերը դասավորել այնտեղ, որտեղ նրանք իսկապես առաջիկայում աշխատելու են։

Բայց Ադրբեջանը շարունակում է իրագործել նոր նախագծեր` վարկեր բաժանելով, այդ թվում` Իրանին։ Այսպես, Բաքուն հաղորդել է Թեհրանին 500 մլն դոլար հատկացնելու մասին` Ռեշտ-Աստարա երկաթուղու իրանյան հատվածի շինարարության համար։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` դեռ մի քանի տասնյակ միլիոն դոլար տրամադրվել է իրանական Աստարայում լոգիստիկան զարգացնելու համար։

Միաժամանակ առատաձեռն Ադրբեջանն օրերս Ասիական զարգացման բանկից և Զարգացման ֆրանսիական գործակալությունից վերցրել է 575 միլիոն դոլարի վարկեր` «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծն իրագործելու համար։

Ահա այսպիսի ադրբեջանական թվաբանություն կամ առեղծվածային ուրվական-գնացքների հանդեպ հավատ…

Լրահոս
0