00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հետո բեկում կլինի՞ արցախյան բանակցություններում

© Photo : press office of the MoD of RAВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը հազիվ թե փոխզիջման գնա արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում` հաշվի առնելով հասարակության կոշտ դիրքորոշումը, կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի գալիք հանդիպումը բեկումնային չի լինի արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, կարծում էքաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Բրյուսելում։

«Չարժե մեծ ակնկալիքներ ունենալ այդ հանդիպումից», — ասաց Բոզոյանը։

Քաղաքագետի կարծիքով` գլխավորն այն է, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ «թավշյա հեղափոխությունից» հետո մտավախություն կար, որ բանակցային գործընթացը կարող է կանգ առնել։ Առավել ևս, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահի հետ Արցախի իշխանությունների անունից։ Արդյունքում որոշակի անորոշություն է ծագել իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Քաղաքագետը քիչ հավանական է համարում այն, որ հայկական կողմն այսօր արցախյան կարգավորման հարցում փոխզիջման կգնա` հաշվի առնելով հասարակության դիրքորոշումը։

Президент Армении Армен Саркисян встретился с протестующими против экплуатации Амулсарского золоторудного месторождения (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արցախի հիմնահարցի լուծման ռազմական ճանապարհը ողբերգական է լինելու բոլորի համար. Սարգսյան

«Ներկա իշխանությունները հիմնականում հենվում են հասարակական կարծիքի վրա։ Իսկ այդ կարծիքը բավականին կոշտ է, քանի որ 2016թ-ի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ փոխզիջումների գնալու հռետորությունը հակաարդյունավետ է և արդյունք չի տալիս», — նշեց Բոզոյանը։

Նրա խոսքով` այսօր հայ հասարակությունն արդեն չի վախենում, որ իշխանությունները կարող են գնալ քայլերի, որոնք կվտանգեն Արցախի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի մասնակցությանը բանակցություններին` որպես լիարժեք կողմ, ապա, քաղաքագետի կարծիքով, այս փուլում Ադրբեջանը հազիվ թե գնա դրան, թեև բոլորը, այդ թվում` միջնորդները, խոստովանում են, որ ինչ-որ փուլում Արցախը պետք է միանա խաղաղ գործընթացին։

«Միշտ ընդունել են այն փաստը, որ ինչ-որ փուլում Արցախը պետք է միանա բանակցություններին, որովհետև առանց Արցախի իշխանությունների ոչ մի վերջնական փաստաթուղթ չի կարող ընդունվել», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Բանակցություններում Արցախի մասնակցությանը հասնելու համար Արցախը պետք է փոխի տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռությունը, համոզված է փորձագետը։

«Ներկա հավասարակշռությունը մեզ թույլ չի տալիս խոսել ուժերի դիրքերից։ Իհարկե, երկրում տեղի է ունեցել «թավշյա հեղափոխություն», Հայաստանի միջազգային վարկանիշը բարձրացել է։ Արդյունքում մենք ուժեղանալու հնարավորություն ենք ստացել, բայց առայժմ չենք ուժեղացել», — կարծում է քաղաքագետը։

Մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները` Բոզոյանը նշեց, որ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս ռազմատենչ հռետորությամբ` որոշելով, որ 2014թ-ից սկսած ռազմական և ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվել է հօգուտ իրեն, և նա իրավունք ունի խոսել ուժի դիրքերից։

Չնայած այդ հանգամանքին` քաղաքագետը համոզված է, որ բանակցությունները պետք է շարունակվեն, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանը կարող է պատճառաբանել իր հնարավոր ագրեսիան Հայաստանի կողմից խաղաղ գործընթացը շարունակելու մերժումով։

Նրա խոսքով` բանակցությունները պետք են լայնամասշտաբ ռազմական գործողություններից խուսափելու համար։

«Պետք է հասկանալ, որ տվյալ պահին ռազմական գործողությունները մեզ այդքան էլ ձեռնտու չեն։ Քանի դեռ մենք մինչև վերջ չենք վերականգնել հավասարակշռությունը, չենք կարող վստահ լինել, որ հաջողության կհասնենք ռազմական գործողությունների ընթացքում», — ասաց քաղաքագետը։

Խոսելով Արցախում լայնածավալ պատերազմի հնարավորության մասին` Բոզոյանը կրկին նշեց, որ այս սցենարը կարելի է կանխել միայն հայկական կողմի ռազմական ներուժն ուժեղացնելու ճանապարհով։ Միայն Հայաստանի տնտեսական զարգացման բարձր մակարդակը և միջազգային հեղինակությունը կստիպեն Ադրբեջանին հրաժարվել ռազմական լուծումից և համաձայնել Արցախի մասնակցության հետ։

Լրահոս
0