00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է առանց նախարարության համաձայնության և պետք է տեղափոխվի

© Sputnik / Asatur YesayantsOфициальноe открытиe памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн
Oфициальноe открытиe памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հանրապետության հրապարակ» կայարանը հուշարձան է։ Դրա նախնական տեսքը չի կարող աղճատվել։ Մասնագետներն այսօր քննարկել են երևանյան ճարտարապետության առկա խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է առանց մշակույթի նախարարության համաձայնության և պետք է տեղափոխվի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը։

«Արձանը տեղադրվել է հուշարձանի պահպանական գոտում, և պետք է համաձայնեցվեր մշակույթի նախարարության հետ։ Մենք չենք տվել պաշտոնական համաձայնություն»,– ասաց Աբրոյանը։

Oфициальноe открытиe памятника Ара Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը. լուսանկարներ

Նա հիշեցրեց, որ Արամ Մանուկյանի արձանը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում պաշտոնապես տեղադրվեց այն բանից հետո, երբ փորձագիտական հանձնաժողովը կայարանի ճարտարապետական կառույցին հուշարձանի կարգավիճակ էր տվել։

Երեկ, արձանի բացման պաշտոնական արարողությանը մշակույթի նախարարը ներկա չէր։ Արմեն Աբրոյանը, սակայն, դժվարացավ մեկնաբանել` արդյո՞ք դա արձանի տեղադրման վերաբերյալ նախարարի վերաբերմունքի արտահայտությունն էր։

Ինչ վերաբերում է արձանը հետագայում այլ տարածք տեղափոխելու մասին լուրերին, Աբրոյանը նշեց, որ իր համար այդ տարբերակն ընդունելի է։

«Տեղը քննարկելի է, կարող է համապատասխան մասշտաբի ու միջավայրի տեղ գտնվել»,– ասաց նա` նշելով, որ առայժմ կոնկրետ վայրեր մասնագիտական շրջանակներում չեն քննարկվում։

Ինչ վերաբերում է փորձագիտական հանձնաժողովի կողմից հուշարձանի կարգավիճակ ստացած մյուս շինություններին, հուշարձանների պահպանության գործակալության պետը համոզված է, որ դա խորհրդային տարիների ճարտարապետության կանգուն մնացած նմուշները պահպանելուն ուղղված կարևոր քայլ է։

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը ևս ողջունում է նոր կառավարության այս որոշումը` նշելով, որ ճարտարապետական արժեքների պահպանման համար միայն քաղաքական կամք ու հետևողականություն է պետք։

Художник-резчик по камню Грачья Степанян и главный архитектор города Еревана, лауреат Государственной премии СССР Джим Торосян - Sputnik Արմենիա
Ջիմ Թորոսյանի հանճարը. նա նոր կառույցների համար հին շինությունները չէր քանդում

«Իշխանությունը շատ անելիք չունի, պարզապես պետք է հետևի, որ օրենքը կատարվի։ Երևանն ունի գլխավոր հատակագիծ, ունի գոտևորման նախագիծ, որով կանոնակարգվում է ցանկացած կառուցապատման ծրագիր` հարկայնություն, խտություն, ճարտարապետական կերպար։ Երբ խստորեն կանոնակարգվի, թե ինչը որտեղ պիտի լինի, այդ դեպքում այգի չի ոչնչանա, հանրային տարածքներ չեն քանդվի»,– ասաց ճարտարապետը` ցավ հայտնելով, որ այս ցուցակում այլևս երբեք տեղ չի ունենա հիմնովին ավերված Երիտասարդական պալատը։

Բայց ցանկը դեռ համալրվելու տեղ ունի։ Արտակ Ղուլյանը հիշատակեց Կիևյան փողոցի նախաթամանյանական ու հետթամանյանական շրջանի ճարտարապետությանը պատկանող շենքերը` Կիևյան կամրջից մինչև Օրբելի փողոցի խաչմերուկ, որոնց նախնական ճարտարապետական տեսքը, ճարտարապետի դիտարկմամբ, օր արի աղավաղվում ու ավերվում է։

Հիշեցնենք, հուլիսի 12-ին փորձագիտական հանձնաժողովը Երևանի յոթ կառույցներ ընդգրկել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Դրանք են` «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա» («Այրարարատ») կինոթատրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան» մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, «Գաֆեսճյան» ժամանակակից արվեստի կենտրոնը։

Լրահոս
0