00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիմ Թորոսյանի հանճարը. նա նոր կառույցների համար հին շինությունները չէր քանդում

© Sputnik / Виталий Арутюнов / Անցնել մեդիապահոցХудожник-резчик по камню Грачья Степанян и главный архитектор города Еревана, лауреат Государственной премии СССР Джим Торосян
Художник-резчик по камню Грачья Степанян и главный архитектор города Еревана, лауреат Государственной премии СССР Джим Торосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջիմ Թորոսյանը Երևանի և ողջ հանրապետության համար արել է այն ամենն, ինչ կարող էր։ Մարդու մասին հաճախ չես կարող նման բան ասել, սակայն սա ճշմարտություն է։ Նա ծնվել է Երևանում գարնանը, իսկ հետո ողջ կյանքում ամեն ինչ արել է, որպեսզի այս քաղաքում բոլորի մոտ և միշտ գարնանային տրամադրություն լինի։

Մերօրյա ականավոր հայ ճարտարապետների մեծ ցանկում Ջիմ Թորոսյանի անունը միշտ առաջատար դիրքերում է։ Ամեն օր մենք անցնում ենք նրա ստեղծագործությունների կողքով կամ տեսնում դրանք հեռվից, սակայն ամեն անգամ չէ, որ հիշում ենք այդ արվեստի գործերը ստեղծած վերպետին։ Իսկ գուցե անգամ չգիտենք նրան։

Այսօր ճարտարապետն 88 տարեկան կդառնար, բայց արդեն 4 տարի է, ինչ նա հեռացել է կյանքից։ Հավանաբար, ինչպես և ցանկացած մեծ մարդ, հատկապես ստեղծագործող, նրա կյանքում ևս եղել են իր հանդեպ անբարյացակամ տրամադրված մարդիկ, սակայն նրանք, ովքեր սիրել և գնահատել են վարպետին, ավելի շատ էին։ Ջիմ Թորոսյանին ճանաչողները թվարկում են նրա` Երևանյան մտավորականության արագ վերացող տեսակի, երեք գլխավոր հատկանիշները` առանձնահատուկ արժանապատվության զգացումը, խելքն ու անկրկնելի ճաշակը, և այդ ամենը միայն ճարտարապետությանը չի վերաբերում։

Аршил Горки и Фиорильо Ла Гуардия на открытии Федеральной картинной галереи (27 декабря 1935). Нью Йорк, США - Sputnik Արմենիա
Աղթամարի տաճարը նա գլուխգործոց անվանեց ու հեռացավ․ Արշիլ Գորկին երբեք չդադարեց հայ լինել

Ջիմ Թորոսյանի անունը ներառված է այնպիսի մեծերի ցուցակում, ինչպիսին են Թամանյանը, Գրիգորյանը, Հալաբյանը, Սաֆարյանը, Իսրայելյանը։ Սա չափազանցություն չէ, ոչ էլ հաճոյախոսություն, սա ճշմարտություն է։ Նրա մասին ասում են, որ իր քաղաքը նա սիրել է ջերմ ու սրտագին, ինչի մասին են վկայում նաև նրա աշխատանքները։

Ջիմ Թորոսյանի կյանքում նաև լուրջ անհաջողություններ են եղել, հատկապես ստեղծագործական ուղու սկզբում, սակայն դրանք միայն ավելի են կոփել նրան` ստիպելով դաստիարակել, կերտել և ձևավորել սեփական անձը։ Իսկ այժմ անցնելով դարի վերջին քառորդի երբեմն տաղտկալի, հաճախ պարզունակ, իսկ երբեմն էլ, թույլ տվեք ասել, սարսափելի ճարտարապետական «աշխատանքների» կողքով` հազվադեպ ես կանգնում առանձնահատուկ, աննման գոհարների առաջ, որոնք չգիտես ինչ հրաշքով վեր են խոյացել քաղաքի համար կշտամբելի նորությունների շարքում։

Դրանցից է, օրինակ, քաղաքապետարանի շենքը։ Չեմ նկարագրի դրա ճարտարապետական արժանիքները, դրանք առանց իմ գովասանքների էլ ակնհայտ են։ Բայց չէ՞ որ այն կառուցելու համար գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող ոչինչ չի քանդվել։ Ճարտարապետը պարզապես ամայի տարածքում է կառուցել այն, ինչի համար ամեն անգամ ուզում ես շնորհակալություն հայտնել։

… Իսկ եթե դու ապրում ես Մոնումենտի կամ Զեյթունի մերձակայքում, կենտրոն հասնելու համար ամենևին պետք չէ անհարմար երթուղայիններ և ցածր ավտոբուսներ նստել, պարզապես «Հայաստան» հուշահամալիրի աստիճաններով (այսպես է, ի դեպ, «Կասկադի» պաշտոնական անվանումը) կարող ես իջնել ուղիղ կենտրոն։ Իսկ իջնելիս ասես Արարատի ստորոտի մոտ քայլես, աստիճանն անմիջապես այնտեղ է տանում, և դա նույնպես Ջիմ Թորոսյանի մտահաղացումն է։ Թամանյանի ևս, իհարկե։

Серго Амбарцумян - Sputnik Արմենիա
Ինչպես հայ հսկան ձեռքերով բարձրացրեց բեռնատարն ու տապալեց Հիտլերի սիրելի ծանրորդին

Քաղաքի կառուցման համար կարևորագույն տասը տարիների ընթացքում` 1972-1982 թվականներին, երբ Երևանը վերջնական տեսք ստացավ, Թորոսյանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն էր։ Տարօրինակ ժամանակներ էին` չէ՞ որ այդ ընթացքում ևս տարբեր որակների հյուրանոցներ և հասարակական սննդի կետեր էին կառուցվում։ Սակայն, չգիտես ինչու, ոչ թե քաղաքային պատմությունն էր կորչում, այլ աննկատ անհետանում էին մասնավոր տներից բաղկացած թաղամասերը, առավել հաճախ հյուղակները, որոնք Նոյի թվից էին մնացել։ Իսկ նրանց տեղում աճում էին ճաշակի և հարմարավետության առումով լավ մտածված նոր շենքեր։

Երբ կյանքից հեռանում են Ջոն Թորոսյանի նման արվեստագետները, ոչ թե մարդու գործունեության առանձին ոլորտն է աղքատանում, այլ որբանում է ազգն ու երկիրը։ Վարպետին համարժեք փոխարինող դժվար է գտնել, հատկապես մեր ժամանակներում, երբ ամեն ինչ որոշում է «պրեստիժը», գրպանի պարունակությունն ու «տնտեսական» նպատակահարմարությունը։

Իսկ ճարտարապետական, պատմական և գեղարվեստական նպատակահարմարությանն այլևս ոչ ոք ուշադրություն չի դարձնում, և դա ժամանակի թելադրանքն է։

Լրահոս
0