00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովրդավարությունն ու գերակնկալիքները. Հայաստանը ԵՄ–ից լրացուցիչ աջակցություն չի ստանա

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցСаммит ЕС в Брюсселе. День второй
Саммит ЕС в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրամիության իշխանությունները ողջունեցին Հայաստանի ժողովրդավարական գործընթացները, սակայն լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար նրանք Երևանից ավելի շատ բան են սպասում։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ԵՄ–ից կողմից Հայաստանին տրվող աջակցության չափը կախված է ոչ թե Հայաստանի ժողովրդավարությունից, այլ նրանից, թե որքանով է երկիրը պատրաստ փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտնել էր, որ պետք չէ Երևանի հանդեպ ԵՄ քաղաքականության փոփոխություն ակնկալել։ Միաժամանակ նա նշել էր, որ եթե նոր իշխանություններն ուզում են փոխել նախկին կառավարության հետ համաձայնեցրած գործընկերության առաջնահերթությունները, ապա Բրյուսելը պատրաստ է քննարկել։

Петр Свитальский - Sputnik Արմենիա
Մենք լուրջ ենք ընդունել Փաշինյանի ասածը. ԵՄ դեսպան

«Երկրի նոր ղեկավարությունն ու անձամբ վարչապետը գերակնկալիքներ ունեին։ Սակայն դրանք հիմնավորված չէին։ Նոր իշխանությունները, ըստ էության, աջակցության ընդլայնման փոխարեն ԵՄ–ին առաջարկում են միայն երկրում ժողովրդավարության ընդլայնման հեռանկարներ։ Արդեն մի քանի անգամ վարչապետի մակարդակով հայտարարություններ են արվել, որ իշխանափոխությունից հետո Հայաստանն ավելի ժողովրդավարական է դարձել», – ասաց Հակոբյանը։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ եվրոպական պաշտոնյաներին Հայաստանում կայացած փոփոխությունների մեջ ժողովրդավարական տարրն ամենաքիչն է հետաքրքրում։

Հակոբյանի խոսքով` ժողովրդավարությունը «լավ բան է», սակայն այն կարևոր է հռետորաբանության մեջ, իսկ գործնականում ժողովրդավարության գործոնը` «ճաշակի հարց է», միայն ճնշելու կամ հավանություն տալու գործիք։

«ԵՄ պաշտոնյաների համար ավելի կարևոր բաղադրիչ են արտաքին քաղաքական ուղղվածությունները, տնտեսական հետաքրքրվածությունը, անվտանգության հարցերը։ Բայց Փաշինյանը իշխանության գալու առաջին օրերից հայտնում էր, որ արտաքին քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չի նախատեսվում», – ասաց Հակոբյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с экспертами Карнеги Европа (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Փաշինյանը դժգոհ է ԵՄ–ից. ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում

Դա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր դաշնակիցը, իսկ ԵՄ–ի հետ Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրն է գործելու։

Հակոբյանի խոսքով` ԵՄ արձագանքն ավելի քան զգուշավոր է։ Փաստացիորեն, ո՛չ թավշյա հեղափոխության ժամանակ, ո՛չ էլ Փաշինյանի իշխանություն գալուց հետո Բրյուսելը վարչապետից իր ուզածը չլսեց։

«ԵՄ–ում եկան այն եզրակացությանը, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը, նաև տնտեսական առաջնահերթությունները փոփոխությունների չեն ենթարկվել։ Բրյուսելն էլ նույն կերպ պատասխանեց, հասկացրեց, որ միայն անարյուն հեղափոխությունն ու ժողովրդավարական գործընթացները բավարար հիմք չեն, որ ԵՄ–ն վերանայի իր քաղաքականությունը Հայաստանին էլ ավելի առարկայական աջակցություն ցուցաբերելու համար», – նշեց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով` Սվիտալսկու պատասխանը նույնպես բավականին չոր էր։ Նա նշել էր, որ ընդհանուր առմամբ մարտի կամ ապրիլի համեմատ ոչինչ չի փոխվել։ Երկրների միջև համաձայնագիր կա, ու ԵՄ–ն իրագործում է այն, ինչ գրված է այնտեղ։ Իսկ եթե Հայաստանն ուզում է որևէ կետեր վերանայել, ապա հստակ հայտարարություններ պետք է լինեն։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Генерального секретаря НАТО Йенса Столтенберга (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Ի՞նչ էր փնտրում և ի՞նչ գտավ Փաշինյանը «բրյուսելյան կաղամբի» մեջ

«Որքանով հասկացա, առաջիկայում Երևան է ժամանելու ԵՄ պատվիրակություն, որը հայկական կողմի հավակնությունների կապակցությամբ բանակցություններ կանցկացնի։ ԵՄ–ն դեռ սպասում է Հայաստանի նոր իշխանությունների քայլերին», – ասաց Հակոբյանը։

Բանակցությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, ԵՄ–ն «ինչ–որ բանի դիմաց» որոշ զիջումների կգնա ու խոստումներ կտա։ Սակայն Հայաստանը դժվար թե փոխի ռազմավարական ուղղվածությունը քաղաքականության, տնտեսության ու առավել ևս` անվտանգության ոլորտում։

ԵՄ–ի կողմից հնարավոր է հնչեն հետագա համագործակցության հեռանկարների մասին հայտարարություններ կամ որոշ նյութականացրած առաջարկներ, սակայն, փորձագետի խոսքով, դրանք դժվար թե համապատասխանեն հայկական կողմի ակնկալիքներին։

Բրյուսել կատարած իր այցն ամփոփելիս` Նիկոլ Փաշինյանը բողոքեց, որ Եվրոպայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ այդքան էլ հասկանալի չէ։ Թավշյա հեղափոխության մասին եվրոպական երկրների ամպագոռգոռ հայտարարությունները գործնական շարունակություն չստացան։ Նրա խոսքով` եվրոպական երկրների ջերմ ողջունող հայտարարությունների ֆոնին Երևանի նկատմամբ դրանց քաղաքականությունն անփոփոխ է մնացել։ Հայաստանը ավելի կոնկրետ ու ծավալուն աջակցություն էր ակնկալում։

Լրահոս
0