ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայում շենքի փլուզման հետևանքով հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը այնտեղ մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Էրեբունի» ԲԿ–ից։
Երկրորդ տուժածի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Նա գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել։ Նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։ Հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածն ինքնուրույն է շնչում։
Ի՞նչն է եղել Երևանում շենքի փլուզման պատճառը. մասնագետները կարծիքներ են ներկայացնում
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ այսօր կեսօրին մոտ, 11։13-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում շենք է փլուզվել։
Փլուզված շենքում տեղակայված է Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ը։