00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուժեղի զսպվածություն. արդյո՞ք Արցախի շուրջ բանակցություններում նոր փուլ է մեկնարկում

© Photo : press office of the MoD of RAВоеннослужащий армянской армии
Военнослужащий армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրյուսելում չորեքշաբթի տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից ակնթարթային շարժ ակնկալել պետք չէ։ Ամենայն հավանականությամբ` հանդիպման մասնակիցներն ուսումնասիրելու են միմյանց, նույնիսկ մինչև վերջ չբացահայտելով գործընթացի վերաբերյալ նոր մոտեցումները, որպիսիք հայկական կողմը, կարծես թե, ունի։

Չորեքշաբթի օրը Բրյուսելում կայանալիք հանդիպման նախաշեմին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ամենևին չի ձգտում բացել փակագծերն ու ընդարձակ պատասխանել հարցերին։ «Անհրաժեշտ է պահպանել բանակցությունների դինամիկան», – ասել է նա երեքշաբթի` պատասխանելով սպասվող հանդիպումից իր ակնկալիքների մասին հարցին։

Главы МИД Армении и Азербайджана Зограб Мнацаканян и Эльмар Мамедъяров - Sputnik Արմենիա
Ի՞նչ ակնկալիքներ ունի Մնացականյանը Մամեդյարովի հետ հանդիպումից

Հավանաբար, անձնական ծանոթության և դինամիկայի պահպանման ներքո էլ կանցնի հենց այդ հանդիպումը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ։ Թեև հայկական կողմի նոր մոտեցումների մասին որոշակի առումով արդեն խոսվել է ինչպես ուղիղ տեքստով, այնպես էլ` տողատակում, և դրանցից կարևորագույնը այն գիտակցումն էր, որ հնարավոր չէ նորմալ որոշման հանգել առանց Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության` որպես առանձին կողմ։

Այդ հակամարտությունը մոտ ժամանակներում չի լուծվի, սակայն բանակցությունները կարելի է աշխուժացնել։ Հույս կա, որ Մնացականյանը Նալբանդյանի օլիմպիական հանգստությունից և ամենակրիտիկական պահին երկարատև կորելու ունակությունից զուրկ է, և այդ պատճառով զրույցն առարկայական կլինի, «սուբստանտիվ», ինչի մասին այդքան երազում է պաշտոնական Բաքուն։ Միևնույն ժամանակ, իհարկե, «սուբստանտիվությունը» կողմերի ընկալման մեջ տարբեր է։ 

Բացի այդ, ևս մեկ լուրջ պատճառ կա կարծելու, որ հուլիսի 11-ին հանդիպումը կսահմանափակվի, հիմնականում, ընդհանուր արտահայտություններով։ Չէ՞ որ Մամեդյարովը Բրյուսել է ժամանելու իր երկրում օրեր առաջ տեղի ունեցած բավական տարօրինակ իրադարձությունների ֆոնին. մեկնարկած «աննախադեպ» զորավարժությունները, որոնք ուղեկցվում էին սովորական ինքնագովությամբ և դատարկաբանությամբ, սահուն կոլապսի վերածվեցին ողջ երկրում` Մինգեչաուրի ՋԷԿ–ում տեղի ունեցած վթարի պատճառով։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հետո բեկում կլինի՞ արցախյան բանակցություններում

Նույն ժամանակահատվածում կրակել էին Գյանջայի քաղաքապետի և նրա թիկնապահի ուղղությամբ, իսկ ԶԼՄ–ները սկսեցին արծարծել իսլամիստական հեղաշրջման թեման` դրա նախապատրաստման մեջ ուղղակի կամ անուղղակի մեղադրելով Թեհրանին։ Ահա այս զուգադիպությունները (եթե դրանք զուգադիպություններ էին) հանգեցրին նրան, որ մենք այդպես էլ հավուր պատշաճի չիմացանք, թե ինչով ավարտվեցին զորավարժությունները։

Սակայն ե՞րբ են Բաքվին մտահոգել նման բաները։ Որոշելով, որ ժամանակն է ներքին լսարանը շեղել մռայլ մտքերից այն մասին, որ ամբողջ երկիրը սովորական փոշեկուլի նման կարելի է անջատել Ապշերոնի վրա հասարակ մեխանիկական ազդեցությամբ, ինչպես միշտ գործի դրեցին խնդիրը շեղելու փորձված մեթոդը։ Այժմ, երբ ամբողջ Հայաստանն արդեն «հին ադրբեջանական հող է» հայտարարվել, պետք էր որևէ նոր բան մտածել, և հանկարծ պարզվեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը Ադրբեջանի քաղաքականությամբ էր պայմանավորված։

Դրանից հետո ի՞նչ է խոսելու Մամեդյարովը։ Ըստ ամենայնի, ոչ մի նոր բանի մասին չի խոսվելու, կրկնելու են հին դրույթները։ Զոհրաբ Մնացականյանը` փորձառու դիվանագետ է, սակայն նրան նման իրավիճակում չի խանգարի Նալբանդյանական զսպվածությունը, որպեսզի դեմքին հանկարծ` նույնիսկ սարկաստիկ ժպիտ չնշմարվի։

Ադրբեջանի կողմից կառուցողականության բացակայության պայմաններում Հայաստանի նոր իշխանությունները չեն կարող փոխզիջումներ առաջարկել, հասարակությունը դրան պատրաստ չէ։  Հատկապես 2016 թվականի ապրիլից հետո մեծացել է այն գիտակցումը, որ ցանկացած տեսակի բանակցություններին կարելի է մոտենալ առավելագույնս ուժեղ, և խոսքը միայն ռազմական ուժի մասին չէ։

Ինչպես ցույց է տալիս Ադրբեջանի ծավալած բուռն ռազմական հռետորաբանությունը ու նաև` գործունեությունը Նախիջևանի հետ Հայաստանի սահմանին, Բաքուն փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը իրենից են կախված։ Բնականաբար սա շատ է անհրաժեշտ իրեն, քանի որ բարձրացնում է Ադրբեջանի նշանակությունը միջազգային քաղաքական հանրության աչքերում։

Встреча премьер-министра Никола Пашиняна с IT-специалистами (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը ելույթ կունենա Բրյուսելում. վարչապետը կմասնակցի ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին

Սակայն լայնորեն և պաթոսով գովազդված զորավարժությունների անփառունակ ավարտի պատճառ դարձած վերոհիշյալ «պատահականությունների շղթան», ակներև ցուցադրեց մի կարևոր հանգամանք. Ադրբեջանի անվտանգությունն ու կայունությունը  ոչ թե արտաքին, այլ զուտ ներքին գործոնների վտանգի տակ է։ Եվ այդ հանգամանքը, հատկապես, եթե այն համատեղենք Բաքվի ոչ կառուցողական վարքագծի հետ, կարող է հայկական կողմին թույլ տալ բանակցություններում նախաձեռնությունը սեփական ձեռքն առնել։

Իսկ այդ բանակցությունները դեռ շատ կլինեն, և Բրյուսելը միայն նոր փուլի սկիզբն է։

Լրահոս
0