ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Թբիլիսիում այս գիշեր զինված հարձակվել են երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի վրա։ Նա հրազենային վնասվածք է ստացել և հոսպիտալացվել են:
Այս մասին տեղեկացնում է Sputnik Գրուզիան։
Մինդիյա Գոգոչուրիին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:
Կատարվածի մանրամասները դեռևս անհայտ են: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն արդեն հետաքննություն է սկսել:
Հիշեցնենք, որ նախագահի փեսան հասարակության և ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև 2017թ. հունվարին, երբ նա ու իր ընկերը հրազենային վիրավորում էին ստացել Թբիլիսիի կենտրոնում:
Մինդիյա Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր քաղաքացիական ամուսինն է: