ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Ալեքսանդր Սարգսյանի տանը կատարվող գործողությունների մասին տեղեկություններ կհաղորդի համապատասխան պահին։ Սերժ Սարգսյանի եղբոր տան մոտ լրագրողներին ասաց ԱԱԾ վարչության պետ Միքայել Համբարձումյանը։
«Համապատասխան պահին համապատասխան տեղեկություն կփոխանցվի»,- ասաց նա։
Հարցին, թե խուզարկությամբ այս պահին որեւէ բան հայտնաբերվե՞լ է, Միքայել Համբարձումյանն ասաց, որ այս պահին չի մեկնաբանում: Նա ասաց ընդամենը, որ այս պահին Ալեքսանդր Սարգսյանի տանն իրականացվում է անհետաձգելի քննչական գործողություն:
Առայժմ հայտնի չէ նաև` Սարգսյանը տան ներսում է, թե ոչ։