00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրիստոնյա միասեռականներն ու հայ իրավապաշտպանները

© Sputnik / Aram NersesyanКасахская базилика
Касахская базилика - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Spuntik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը փորձել է հասկանալ` ինչու է պետք ամեն ինչ իրար խառնել ու ինչի համար է ԼԳԲՏ համայնքին պետք զոհի կարգավիճակը։

Պարզվում է, այս աշնանը Հայաստանում մի հետաքրքիր միջոցառում է տեղի ունենալու` «Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում» խորագրով։ Կազմակերպիչը ոմն «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությանն է ու դրա որոշ ծրագրերի համակարգող  Արման Սահակյանը։

Мужчина в с флажками ЕС - Sputnik Արմենիա
Եվրոպայի պահանջների բեռը. ինչպես են ընթանում ազգային արժեքները «կոտրելու» աշխատանքները

Ընդհանրապես միշտ զերծ եմ մնում սոցիալական կայքերում աղմուկ բարձրացրած թեմաների մեկնաբանությունից։ Սակայն այս դեպքում հետաքրքրեց այն փաստը, որ Facebook–ում լայն շրջանառություն ստացած հարցազրույցը Արման Սահակյանի հետ, ապրիլին է հրապարակվել, իսկ աղմուկ է հանել միայն երկու ամիս անց։

Այն հրապարակվել է nuntiare.org կայքում, որի մասին անձամբ ես մինչ այժմ չէի լսել։  Հնարավոր է, դա իմ բացթողումն է, ամեն դեպքում ցանկացողները կարող են ընթերցել Սահակյանի հետ զրույցը։

Որ հասկանալի լինի` ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ միայն «Նոր սերդնի» դերակատարության ու նշանակության մասին Սահակյանի պարզաբանումը։ Նա ասում է, որ դա իրավապաշտպան կազմակերպություն է. այն զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ ու բնակչության առավել խոցելի խմբերի առողջության պաշտպանությամբ։ «Թիրախային խմբերը, որոնց հետ աշխատում ենք, այն խմբերն են, որոնք սոցիալական պատկանելիության պատճառով խտրականության ու բռնության են ենթարկվում։ Հիմնականում աշխատում ենք այնպիսի խմբերի հետ, ինչպիսին են` ԼԳԲՏ, կոմերցիոն սեքս–աշխատակիցները, ներարկային թմրանյութեր օգտագործողները, ՄԻԱՎ ունեցող մարդիկ, գաղթականները, բանտարկյալներն ու նախկին բանտարկյալները։  Մեր ոլորտը մարդու իրավունքների պաշտպանությունն է, իսկ ԼԳԲՏ–ն մեր գործունեության ուղղություններից մեկն է, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի»։

Դե ինչ, նշված նպատակները կարելի է ազնիվ անվանել, դրանք կարելի է համարել պետքական, ընդ որում նշանակություն չունի` ինչպես ես վերբերվում նշված կարգերին. Նրանք բոլորն, անկասկած, ռիսկային գոտում են ու պաշտպանության կարիք ունեն։

Ընդհանուր առմամբ, Սահակյանի դիրքորոշումը շատ հարցերով բավական հասկանալի է, կարելի է լինել համամիտ, կամ` ոչ, սակայն ընդհանուր առմամբ այն լավ է հիմնավորված։ Հնարավոր է` մի երկու բացառությամբ։

Առաջինն այն պնդումն է, որ Հայաստանում քաղաքականացվում են ԼԳԲՏ–ի հետ կապված հարցերը։ Իբր, դրա տարածման մեջ այստեղ մեղադրվում են Եվրոպան ու ԱՄՆ–ն, այսպիսով` քաղաքականացնելով այդ հարցը։ Կարծում եմ` դա այնքան էլ ճիշտ չէ։

Участники гей-парада во Франции - Sputnik Արմենիա
Հայաստանին ինցեստ–շքերթներ են սպասվում, կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը

Գումարը վճարում են կոնկրետ աշխատանքի տեսակի ու ծավալի դիմաց, ու հարցը այնքան  քաղաքականությունը չէ, որքան գումարը։ Իսկ համապատասխան կազմակերպություններին տրամադրվող գումարն իսկապես Արևմուտքից է գալիս, ու թե այդ գումարով ծաղիկ աճեցնեին կամ քյոռլինգ զարգացնեին, ապա շատ դժվար կլիներ դրան քաղաքականություն խառնել։ Իսկ այսպիսի նուրբ հարցի դեպքում, հակառակը, շատ հեշտ է. ամեն ինչ գլխիվայրն են անում ու ԼԳԲՏ–ի իրավունքների պաշտպաններ իրենք են քաղաքականացնում հարցը` մեղադրելով քաղաքականացնելու մեջ այն մարդկանց, որոնք պարզապես կարծում են, որ հայ հասարակությունը պատրաստ չէ դրան, ու եթե անկեղծ` դրան հակառակ է։ Համենայն դեպս, տվյալ պատմական փուլում։

Հետո Սահակյանը բողոքում է, որ ծիածանագույն դրոշակների կողմնակիցները մշտապես անդրադառնում են Հայ առաքելական եկեղեցուն, միաժամանակ ընդունելով, որ «եկեղեցին հիմնականում այդ թեմայով չի խոսում, լռում է, ասես այն չեզոք է վերաբերվում դրան»։ Սակայն Սահակյանը պնդում է, որ մասնավոր զրույցների ժամանակ գրեթե բոլոր հոգևորականները բացասական վերաբերմունք են արտահայտում։ Իսկ դա, հասկանու՞մ եք, վատ է։

Մի՞թե։  Մի՞թե վատ է, որ հոգևորականները նրբանկատորեն լռում են այդ բարդագույն խնդրի մասին։ Քանի որ հենց նույն հոգևորականների  սուրբ գրքերում հստակ ու միանշանակ վերաբերմունք կա սոդոմացմանը. ինչպե՞ս  է կարելի հասկանալ Սահակյանի վատ թաքցվող վրդովմունքը եկեղեցու չեզոք դիրքի հանդեպ։  Թե՞ այդ կազմակերպությունները պետք է սադրեն, որ Հայ առաքելական եկեղեցին անպայման կտրուկ արտահայտվի, որ հետո ճնշումների ու հալածանքների առիթով հիստերիկություն անելու իրավունք ունենան։

Եվս մեկ բան եկեղեցու համատեքստում. Ֆորումի հասցեականությունը` «ԼԳԲՏ քրիստոնյաներ», իր մեջ ակնհայտ անհեթեթություն, օքսյումորոն է պարունակում։ Էլի նույն պատճառներով։ Ի դեպ, խորհուրդ չէի տա «ԼԳԲՏ մուսուլմանների» ֆորում անցկացնել, թե չէ այն կազմակերպած քաղաքը չի խուսափի ջիհադից։

Бизнесмен Джордж Сорос - Sputnik Արմենիա
Այլասերումների հովանավորը. ինչպե՞ս են Սորոսի շոշափուկները կապկպել Հայաստանը

Ահա և այսպիսի ծիծաղելի ու անհեթեթ բան է ստացվում։ Թեև իրականում ծիծաղելու բան չկա. վերջում Սահակյանը պնդում է` կան մարդիկ, որոնք համարում են, որ նրա կազմակերպությամբ պետք է «դատախազությունը զբաղվի, որ մենք ազգային անվտանգության համար վտանգ ենք ներկայացնում»։ Եթե դատախազությունն անելիք ունի, այն իհարկե պետք է զբաղվի դրանով, եթե ոչ` այսպիսի բան ասողներ միշտ էլ կլինեն։ Կարելի է պարզապես անտեսել նրանց. պետք չէ հատուկ ճոխացնել ամեն ինչ, որքան էլ որ նրանք ցանկանում են լինել ստորացված, վիրավորված ու հալածված, որպեսզի իրենց իրավունքների մասին խոսելու տեղ ունենան։

Մի բան էլ, պարոն Սահակյան, «ԼԳԲՏ մարդիկ», ինչպես դուք անվանում եք նրանց, նորմալ մարդիկ են, բանն այն է, որ ԼԳԲՏ մարդիկ պակաս նորմալ չեն, ու նրանք  էլ պետք է ունենան իրավունքներ, որոնք հավասար են առաջինների իրավունքներին։ Թե չէ սովորություն են դարձրել` պահանջել ավելի շատ իրավունք, քան ունեն քաղաքացիների այլ կատեգորիաները։

Լրահոս
0