00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խրամատային տրամաբանություն». ՊՆ մամուլի քարտուղարը` Նախիջևանի իրավիճակի մասին

© Sputnik / Ashot SafaryanАрмяно-азербайджанская (Нахичеван) граница
Армяно-азербайджанская (Нахичеван) граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր դիրքերն ամրապնդելու, հին դիրքեր բարելավելու փորձերը սրում են լարվածությունը սահմանին, բայց միաժամանակ տեղավորվում են ռազմական տրամաբանության շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Նախիջևանում ադրբեջանցիների գործողությունները կարելի է դիտարկել «խրամատային տրամաբանության» շրջանակում, ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կլոր սեղանի ընթացքում` նվիրված Նախիջևանում և Արցախում տիրող իրավիճակին։

Солдаты на боевом дежурстве - Sputnik Արմենիա
Նախիջևանում իրավիճակն ավելի վտանգավոր է, քան Արցախում. Մարկեդոնով

«Ռազմական տեսանկյունից Նախիջևանում տեղի է ունենում այն, ինչ տեղի էր ունենում 10 տարի առաջ Տավուշի մարզում կամ 20 տարի առաջ Արցախում», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` դիրքամիջյան տարածքում կողմերը փորձեր են անում մոտեցնել «կղզյակ» դիրքերը, ավելի հարմար վայրում տեղադրել նորերը։

Նրա խոսքով` այս քայլերը կհանգեցնեն նրան, որ դիրքերը հասանելի կդառնան հրաձգային զենքով կրակելու համար, իսկ դա սրում է լարվածությունը։ Մյուս կողմից, զինծառայողների համար պաշտպանության գիծն ավելի կայուն և հասկանալի է դառնում։

«Նման գործողություններ իրականացնում է ոչ միայն հակառակորդը, հայկական կողմն այս ընթացքում «քնած» չի եղել։ Ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել` որտեղ և ինչպես։ Բայց հաղորդագրություններ, հրապարակումներ, տեղեկատվություն այն մասին, որ մենք ամրապնդել են մեր դիրքերը, եղել են դեռ մի քանի տարի առաջ», – ասաց Հովհաննիսյանը։

Սա գործընթաց է, որը կարելի է նորմալ համարել «խրամատային տրամաբանության» շրջանակում։ Մեկ այլ հարց է, թե ինչպես է դա ներկայացվում և մեկնաբանվում։

Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարտիրոսյան. «Նախիջևանում ավելի շուտ դիրքային պատերազմ է»

Ինչ վերաբերում է կոնկրետ Նախիջևանին, ապա հայ հասարակության պատկերացմամբ այդ սահմանը հանգիստ է համարվել, հազվադեպ են կրակել։ Վերջին տարիներին փոխհրաձգությունների ինտենսիվությունն ավելացել է։

«Միաժամանակ, մենք հասկանում ենք, որ իրավիճակը տեղավորվում է Ադրբեջանի ընդհանուր հռետորաբանության շրջանակում` ուղղված լարվածության ավելացմանը։ Ալիևի Նախիջևանից արված հայտարարությունները, առանձին համազորային բանակ ստեղծելը և մյուս քայլերը չեն կարող չազդել առաջնագծի վրա», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Լիովին հավանական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նպատակ է ունեցել բարձրացնել լարվածության մակարդակը, որպեսզի Նախիջևանում ուժեղացնի հակահայկական տրամադրությունները, որտեղ դրանք այդքան ուժեղ չեն եղել, որքան Ադրբեջանում, ենթադրեց Հովհաննիսյանը։

Լրահոս
0