00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախիջևանում իրավիճակն ավելի վտանգավոր է, քան Արցախում. Մարկեդոնով

© Photo : Insurance Foundation for Servicemen official siteСолдаты на боевом дежурстве
Солдаты на боевом дежурстве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իլհամ Ալիևը ռիսկային քայլերի չի դիմի, բայց Նախիջևանում իրականացրած «թեստավորումը» կարող է դուրս գալ վերահսկողությունից։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Նախիջևանում, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումն ավելի վտանգավոր է, քան Արցախում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։

«Կարելի է հիշել 2015 թվականի վերջին տեղի ունեցած դեպքերը, երբ Ամանորի նախաշեմին Տավուշում սրվեց իրավիճակը։ Արցախյան հակամարտության սահմաններից դուրս գտնվող հատվածներն ավելի վտանգավոր են», — ասաց Մարկեդոնովը։

Арени - Sputnik Արմենիա
Եվ կրկին Նախիջևանը. ի՞նչ էր «ազատագրում» Զաքիր Հասանովը և արդյո՞ք մտահոգվելու առիթ կա

Արցախի դեպքում, նրա խոսքով, գոնե Անջեյ Կասպրշիկ կա` իր փոքրիկ մոնիթորինգային առաքելության թիմով` 10 հոգուց պակաս 193 կմ-ի վրա։ Գոնե հասկանալի է Արցախի շուրջ ընթացող բանակցությունների հիմքը։

Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա նման հիմք չկա։ Հակամարտությունը միջպետական է դառնում, քանի որ միջազգայնորեն ճանաչված սահման է։

«Հայաստանը Նախիջևանի համար որևէ պահանջ չի ներկայացնում։ Ազգայնական դիսկուրս կա երկրի ներսում, բայց դա լուրջ չէ, ես խոսում եմ պաշտոնական գծի մասին», — ասաց Մարկեդոնովը։

Նրա խոսքով` մկանների խաղ է ցուցադրվում, ինչը զարմանալի չէ։ Բաքուն առաջին տարին չէ, որ բանակցությունները զուգակցում է ռազմական ճնշման հետ։ Ադրբեջանը բավարարված չէ ստատուս-քվոյով և ամեն կերպ ուզում է փոխել այն։

«Համոզված չեմ, որ Բաքուն կարող է որևէ ակտիվ ռազմական գործողություններ սկսել, սակայն Նախիջևանի հարցում ադեկվատ աղբյուրների պակաս կա», — ասաց Մարկեդոնովը։

Նրա խոսքով` տեղեկատվական պատերազմի պայմաններում դժվար է ռացիոնալ կորիզ գտնել։ Նա կարծում է, որ Նախիջևանում` Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներում, որոշակի աշխուժացում կա։

Ударный вертолёт McDonnell Douglas AH-64 Apache - Sputnik Արմենիա
Ինչպիսի՞ն է սպառազինության բաշխվածությունը Հարավային Կովկասում

«Հասկանալու համար, թե որքան կարևոր է դա ռազմավարական տեսանկյունից, հնարավոր է այնտեղ գնալու և տեղանքն ու մերձակա ճանապարհը տեսնելու դեպքում։ Ե՛վ Արցախի, և՛ Նախիջևանի հետ կապված իրավիճակը թեստավորում է, դիրքերը տեղաշարժելու փորձ, և այդ փորձերը կարող են հաջող լինել, իսկ կարող են նաև հաջող չլինել։ Վտանգն այդտեղ է», — ասաց Մարկեդոնովը։

Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքով, հարցն այն չէ, որ Բաքուն պատերազմ է ուզում։ Նրա կարծիքով` ի տարբերություն Սահակաշվիլու, Ալիևն ավելի հանգիստ և ռացիոնալ քաղաքական գործիչ է։ Նա ռիսկային քայլերի չի դիմի` հույս ունենալով, որ Թուրքիան կամ Արևմուտքը կաջակցեն։

Թուրքիան շատ զբաղված է Մերձավոր Արևելքում, և կովկասյան աշխարհաքաղաքականության մեջ հավելյալ ներքաշվելը նրան այդքան էլ չի հետաքրքրում։ Առավել ևս, որ, ըստ Մարկեդոնովի, Էրդողանը Մոսկվայի հետ համագործակցության իր ծրագրերն ունի։

Հարաբերությունների ամբողջական խզումը Թուրքիայի շահերից չի բխում։ Արևմուտքը ևս այդ տարբերակը չի դիտարկում։

Այդ պատճառով էլ, նրա խոսքով, Ադրբեջանը հազիվ թե կարողանա որևէ զգալի աջակցություն ստանալ։

Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Ե՞րբ Ադրբեջանը կհրաժարվի սադրանքներից. բաղադրատոմս ՀՀ նախագահի խորհրդականից

Մյուս կողմից` բուն հակամարտության տրամաբանությունը հուշում է, որ երբ ինչ-որ ընդլայնում ես սկսում, պատասխանը կարող է լինել ոչ այն, ինչի հույս ունես, այլ ավելի խիստ։

«Վտանգը սա է։ Արցախյան հակամարտության հարցում բանակցությունների որոշակի ձևաչափ կա, որոշակի շրջանակ, այստեղ դա չկա», — ընդգծեց Մարկեդոնովը։

Փորձագետի խոսքով` ինքն արդեն 5 տարի է` ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ գլխավոր խնդիրը նույնիսկ ոչ թե Արցախն է, այլ հայ-ադրբեջանական սահմանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջերս հայտարարել է, թե իբր հաջող գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը «11 հազար հեկտար է ազատել օկուպացիայից»։ Ի պատասխան ՀՀ ՊՆ-ն «շնորհավորել» է Հասանովին «սեփական տարածքներն ազատագրելու» կապակցությամբ։

Լրահոս
0