ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական տվեց:
Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին քաղաքապետի հրաժարականին:
ԶԼՄ-ների տեղեկություններով` նիստին ներկա են եղել ավագանու 15 անդամներից 11-ը:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 25-ին: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2002 թվականից:
Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել էր իր հրաժարականի մասին։