00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Յաշա Սոլոմոնյան
Զբոսաշրջային հոսքերի վրա ազդել է նաև ծառայությունների գների աճը, փաթեթներն անասելի թանկացել են․Սոլոմոնյան
09:06
6 ր
Բագրատ Գրիգորյան
Օնկո հիվանդությունների պրոտոնային թերապիայի սարքի անալոգն ենք առաջարկում․Գրիգորյան
09:13
6 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել, որը պայքարելու է ԱԺ–ում տեղ ունենալու համար

© Sputnik / Asatur YesayantsАндриас Гукасян
Андриас Гукасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անդրիաս Ղուկասյանի ղեկավարած «Հայ կառուցողական կուսակցությունը» պատրաստվում է մասնակցել նաև ՏԻՄ ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը կուսակցություն է դառնում՝ «Հայ կառուցողական կուսակցություն» անվանումով։ Այն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այսօր հուլիսի 2-ին, լրագրողներին ասաց կուսակցության առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը։

Կուսակցությունը համագումար է անցկացրել հունիսի 30-ին։

«Մենք ակնկալում ենք մինչև սեպտեմբեր ձևավորել տարածքային կառույցներ, խորհուրդներ, ինչպես որ օրենքը պահանջում է»,- ասաց նա:

Ղուկասյանը վստահեցրեց, որ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավորություն կստեղծվի ունենալ այնպիսի ուժ, որը կկարողանա իր ռեսուրսներով լիարժեք մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին:

Митинг и шествие оппозиционного фронта «Новая Армения» проходит в Ереване - Sputnik Արմենիա
Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին

Նոր կուսակցությունը պատրաստվում է մասնակցել նաև հոկտեմբերի 22-ին մի շարք համայնքներում նախատեսված ՏԻՄ ընտրություններին։

Ղուկասյանի խոսքով` իրենց ծրագրերում կարևորելու են տարածքային համաչափ զարգացումը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 31-ին կալանավորվել էր Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և անազատության մեջ էր գտնվում նույն թվականի նոյեմբերի 20-ից։

Նա մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Նրան ներկայացված մեղադրանքում նշվում էր, որ Ղուկասյանը նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը զավթած զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում մայիսի 7-ին տեղի ունեցավ Ղուկասյանի գործով դատական նիստը։ Դատարանը որոշեց նրան ազատ արձակել ու որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին:

Լրահոս
0