Տարոն Հովհաննիսյան
Ադրբեջանը վերջին 3-4 տարիներին հունիսին զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում է 20-30 հազար զինծառայող։ Անդրադառնալով վերջին զորավարժություններին` Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։
«Այս առումով սա պլանային զորավարժություն է, ինչը, իհարկե, չի նշանակում, թե այն որոշակի մեսիջներ չի պարունակում»,- ասում է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, այդ զորավարժության միջոցով Ադրբեջանը փորձում է նաև Հայաստանի նոր իշխանության նկատմամբ ճնշում գործադրել։
Հուլիսի 2-ից 6-ն Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն` զորքերի տարբեր տեսակների, այդ թվում` հատուկ նշանակության զորքերի մասնակցությամբ։