ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Շախմատի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով ավարտվեց Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը, որն անցկացվում էր Ջերմուկում։
Հուշամրցաշարի վերջին տուրում բավականին լարված պայքար էր գնում մրցանակային տեղերի համար։ Ի վերջո, երկար պայքարից հետո Հայկ Մարտիրոսյանն առավելության հասավ Հրանտ Մելքումյանի նկատմամբ և 7 միավորով դարձավ միանձնյա հաղթող։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց հնդիկ Սեթուրամանն, իսկ եռյակի վերջում Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ էր Սասիկիրան Կրիշնան:
Շախմատիստը հաղթել էր նաև 10-րդ հուշամրցաշարում։