ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Վազգեն Միքայելյանն ազատվել է Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից։
Նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունիսի 30-ին, հրամանագիր է ստորագրել, որով Վազգեն Միքայելյանն իր դիմումի համաձայն` ազատվել է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանը։
Միքայելյանը նախարարի պաշտոնը ստանձնել է 2017թ-ի սեպտեմբերին։ Մինչ այդ եղել է Արցախի վարչապետի խորհրդական, կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ։