ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար կնշանակի Սեւակ Միքայելյանին: Վերջինս «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Սրանով վերջ կդրվի Սասուն Միքայելյանի և Հրազդանի արդեն նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի երկարատև պայքարին՝ Միքայելյանի հաղթանակի տեսքով»,- գրում է թերթը:
Նշենք` Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ հրաժարականի իր դիմումը կներկայացնի հուլիսի 2-ին կայանալիք ավագանու արտահերթ նիստում։
Դանիելյանը Հրազդանի քաղաքապետ է 2002 թվականից: