00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Մարտին Գալստյան
Երևանում տրանսպորտի գների փոփոխությունը կարող է հանգեցնել մինչև 0.5 % գնաճի. Գալստյան
19:55
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ռոք, Մարադոնա և հարավամերիկյան ֆուտբոլ. ինչպես էին հայերը երկրպագում Արգենտինային

© Sputnik / Aram NersesyanБолельщики в Sputnik Fan Zone
Болельщики в Sputnik Fan Zone - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե նույնիսկ մոտավոր գիտեք «Նավավար» փաբի տեղը` Երևանում հեշտությամբ կգտնեք այն, քանի որ ներսից կլսեք ռուսական ռոքի ռիթմեր։ Մանավանդ, երբ Աշխարհի առաջնության որևէ ֆուտբոլային հանդիպումից մեկ ժամ առաջ եք գնում Sputnik Fan Zone։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի —  Sputnik. Հազվադեպ է հնարավորություն ընձեռվում ֆուտբոլ դիտել հիանալի մարդկանց ընկերակցությամբ, իսկ ավելի հազվադեպ` այդ խաղի այնպիսի վարպետների հետ, ինչպիսին է` Արմեն Շահգելդյանը։ 1993թ–ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը, որը երկար ժամանակ հանդես է եկել հայկական եռագույնի ներքո, խաղացել է նույնիսկ Մարադոնայի դեմ, դաշտ է դուրս եկել Զիդանի և Բարտեզի հետ միասին։

Призы для болельщиков в Sputnik Fan Zone - Sputnik Արմենիա
Fan Zone. Աշխարհի խաղերը դիտել Մարադոնայի դեմ խաղացած հայ ֆուտբոլիստի ընկերակցությամբ

Ի դեպ, Մարադոնայի մասին. խաղում էին արգենտինացիները և նրանք խաղում էին ռուսական ռոքի մայրաքաղաքում` Սանկտ Պետերբուրգում. այնպես որ` խորհրդանշական համերգը սկսեց խաղից առաջ և շարունակվեց հանդիպման ընթացքում։ Սկզբից փորձեցին պատասխանել ֆուտբոլային վիկտորինային հարցերին, ոմանք հետաքրքիր մրցանակներ շահեցին`  Sputnik Fan Zone–ի տարբերանշանով, իսկ մրցավարի մեկնարկային սուլիչից առաջ էլ` որոշեցինք պարզել, թե ով որ թիմին է երկրպագում։

Պարզվեց, որ գրեթե բոլորն արգենտինացիների կողմից են։ No to racism, ոչ մի դեպքում, Աֆրիկայի ներկայացուցիչները չպետք է նեղվեն։ Բայց դե` ինչ արած, մեզ մոտ սիրում են հարավամերիկյան ֆուտբոլը. հավանաբար այն պատճառով, որ ինքներս էլ փորձում ենք այդպես խաղալ, ասաց Շահգելդյանը։

Ի դեպ, հարևան սեղանի մոտ մի մարդ էր նստած, որը Նիգերիայի հավաքականին էր երկրպագում։ Նրան լուրջ չընդունեցին, համարելով, որ նա ուղղակի խաղադրույք է արել աֆրիկացիների հաղթանակի վրա, և դա միակ պատճառն է։ Հետո էլ բոլոր առումներով հաճելի մի կին նույնպես դեմ դուրս եկավ ընդհանուր տենդենցին, բայց եկեք դա անվանենք կնոջ անմեղ սեթևեթող տեսակի չարաճճիություն։

Շահգելդյանն ասաց, որ լրջորեն մտադիր է Հայաստանում զբաղվել մարզչական աշխատանքով, ապացուցել առաջին հերթին իրեն, որ այդ ասպարեզում էլ կարող է հաջողությունների հասնել։ Մեզ` նրա երկրպագուներին, որոնք տեսել են նրա խաղը, հազիվ թե կարիք կա ինչ–որ բան ապացուցելու. մենք հիշում ենք վարպետին ֆուտբոլի դաշտում` այն մշտապես վառվող աչքերը, երբ նա հավաքականի մարզաշապիկով էր։

Криштиану Роналду - Sputnik Արմենիա
Ռոնալդու-Մեսսի ֆուտբոլային դրաման Ռուսաստանում անցկացվող Աշխարհի առաջնությունում

Ախ, այդ Մարադոնան… Տեսախցիկն անընդհատ նկարում էր նրան Սանկտ Պետերբուրգի մարզադաշտի տրիբունայում, և միայն այդ կադրերով կարելի էր հասկանալ խաղի ընթացքը։ Բոլոր զգացմունքները` աննկարագրելի ուրախությունից մինչև հուսահատ սարսափ և կրկին անսահման երջանկություն։ Ի դեպ, նույն զգացողությունները կարելի էր տեսնել մեր հարևանությամբ` հետևելով Արմենին։

Ամեն դեպքում ֆուտբոլիստի հետ ֆուտբոլ նայելը հետաքրքիր էր։ Արմենը անընդհատ ակամա շարժումներ էր անում, և հասկանալի էր, որ այդ մարդը այդ պահին դաշտում էր, խաղում էր, ձուլվել էր արգենտինացիների այդ հարձակվողի հետ։ Խաղային դրվագի վերջում Շահգելդյանը կարճ մեկնաբանություն էր տալիս կամ ուղղակի հոգոց հանում։ Հոգոցների ծանրության աստիճանը նույնպես բավական ամբողջական տեղեկատվություն էր տալիս խաղի մասին։ Էկրանին նայելը պարտադիր չէր։

Կարելի էր հետևել նաև նրանց, ովքեր Արգենտինայի հավաքականի երկրպագուներն էին։ Խաղի սկզբում նրանց սեղանիկներին դրված էր ջուր և սուրճ։ Մենք նույնիսկ ժամանակ գտանք` կարծիքներ փոխանակել համակրելի իսլանդական թիմի վերաբերյալ։

Իսկ երբ դատավորը 11–մետրանոց հարված նշանակեց արգենտինացիների դարպասին, մեր սոլիդ ընկերախումբը լրջացավ։ Հուրախություն բոլորի, իրավիճակը բարեհաջող լուծում ստացավ, և մենք այդ երեկո վերջին անգամ հիշեցինք Մարադոնային։ Նրա հայրենակիցները հաղթական գոլ խփեցին 86–րդ րոպեին, և դա նույնպես խորհրդանշական էր. 1986թ–ին Դիեգո Արմանդո Մարադոնան դարձավ աշխարհի չեմպիոն։ Ասում են, որ երեկվա խաղի ժամանակ նա վատացել է…

Վերջում, ի նշան պետերբուրգյան հիանալի խաղի հրաժեշտի, փաբում կրկին հնչեց հյուսիսվենետիկյան ռոք. մեզ առանց երաժշտության չթողեցին Արմեն «Ցոյ» Սարգսյանը և Another Story Ваnd  խմբի տղաները։ Թեև բաժանումը երկար չի տևի. առաջնությունը բուռն ընթացքի մեջ է, և Sputnik Fan Zone–ում մենք ուշագրավ ֆուտբոլ կդիտենք և կհանդիպենք հետաքրքիր մարդկանց հետ։

Լրահոս
0