00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոնալդու-Մեսսի ֆուտբոլային դրաման Ռուսաստանում անցկացվող Աշխարհի առաջնությունում

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցКриштиану Роналду
Криштиану Роналду - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական Մունդիալի առաջին իսկ երկու օրերը ֆուտբոլի իրական երկրպագուներին այնպիսի տպավորիչ խաղեր պարգևեցին, որոնց մասին բուքմեյքերները նույնիսկ երազել չէին կարող։ Երկու գլխավոր սենսացիա, երկու ոչ–ոքի, որոնցից յուրաքանչյուրը ինքնատիպ հրաշք էր։

«Ռեալի» և «Բարսելոնայի» առաջավոր ֆուտբոլիստներ Ռոնալդուի և Մեսսիի դիմակայությունը, որը վերջին տարիներին մշտապես զարդարում է Իսպանիայի առաջնությունը, չէր կարող չանդրադառնալ նաև 2018 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վրա։

Առավել ևս, որ և՛ Պորտուգալիան, և՛ Արգենտինան ֆավորիտների առաջին հնգյակում են, որտեղ երկրպագուները ներառում են նաև բրազիլացիներին, գերմանացիների և իսպանացիներին։

Ճիշտ է`իսկզբանե, խմբային փուլում պարզ էր, որ այս կամ այն ֆավորիտի խաղում սենսացիաներից և ձախողումներից խուսափել չի լինի։

Афтограф-сессия с Генрихом Мхитаряном - Sputnik Արմենիա
Հենոն պահանջված է. Մոսկվայում ֆուտբոլի աստղերն ինքնագրեր են բաժանում. տեսանյութ

Գավաթի համար պայքարն իսկապես թեժ է լինելու, հոգնեցուցիչ, բայց և գեղեցիկ ու գրավիչ։

Սակայն նույնիսկ այս գիտակցումը չի կարող աշխարհի ամենահայտնի խաղի իրական սիրահարներին շեղել պորտուգալացու և արգենտինացու դիմակայությունից։  Դեռ հեռակա, քանի որ խաղադաշտում դեմ առ դեմ Ռոնալդուն և Մեսսին կարող են հանդիպել փլեյ–օֆֆի քառորդ եզրափակչում։

Երկու սենսացիոն ոչ–ոքին (Իսպանիա–Պորտուգալիա և Արգենտինա–Իսլանդիա խաղերում) իրենց էությամբ այնքան տարբեր էին, որ չի բացառվում, որ դրանք որոշակի առումով կարող են կանխագուշակել ֆուտբոլային մրցապայքարի արդյունքը։

Չէ՞ որ եթե Ռոնալդուն իսպանացիների հետ խաղում իսկապես կարողացավ ցույց տալ` ինչի է ընդունակ որպես ազգային հավաքականի առաջնորդ, իր ուսերին (ավելի ճիշտ իր կախարդական ոտքերին) ընդունեց համաշխարհային ֆուտբոլի հսկաններից մեկի հետ խաղի ողջ ծանրությունը և փայլեց իր որակներով, ապա Մեսսին, առաջին շրջանում անկեղծորեն ձախողեց։

Սա ամենևին էլ չի նշանակում, որ ոչ–ոքին և այն մեկ միավորը, որը Ռոնալդուն բառացիորեն խլեց իսպանացիներից, վճռական ազդեցություն կունենան խմբային փուլի արդյունքների վրա։ Ճիշտ նույնքան, որքան չի նշանակում, որ արգենտինացիները  ինչ–որ հնարավորություն են կորցրել։ Չէ՞ որ խոսում ենք միայն առաջին շրջանի մասին, առաջին խաղերի մասին։ Այդ առումով, ամեն ինչ դեռ առջևում է։

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018. Պորտուգալիա–Իսպանիա
Футбол. ЧМ-2018. Матч Португалия - Испания - Sputnik Արմենիա
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018. Պորտուգալիա–Իսպանիա

Սակայն անձնական հակազդման հարցում ամեն ինչ այլ կերպ է։ Առաջին իսկ խաղում Ռոնալդուն բարձր տեմպ հաղորդեց` ոճային առումով տարբեր տիպի գոլեր ուղարկելով (ներառյալ նույնիսկ 11-մետրանոցը) Դավիդ դե Խեայի դարպասը։ Համաձայնեք, որ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի դարպասներին հասցրած հեթ–տրիկը լուրջ հայտ է։ Իսկ նրա հակառակորդ Մեսսին ամենալավ թիմերից մեկի` Իսլանդիայի հավաքականի հետ ծանրագույն խաղում այդ տեմպը վերցնել չկարողացավ։  Բացի այդ չկարողացավ պենալտին խփել, ավելի ճիշտ այն հետ մղեց հիանալի Հաննես Հալդոուրսոնը։

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018. Արգենտինա - Իսլանդիա
Футбол. ЧМ-2018. Матч Аргентина - Исландия - Sputnik Արմենիա
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018. Արգենտինա - Իսլանդիա

Արդյունքում` երկու ոչ–ոքի, որոնք ճիշտ հակապատկերներ են` և՛ իրենց բովանդակությամբ, և՛ էությամբ։ Եթե Իսպանիայի հավաքականի հետ Պորտուգալիայի ոչ–ոքին Ռոնալդուի անձնական փայլուն հաղթանակն էր, ապա Իսլանդիայի վիկինգների թիմի հետ Արգենտինայի խաղում արձանագրած ոչ–ոքին արդեն իսկ Մեսսիի անձնական ձախողում էր, առաջին հերթին` ինքն իր հետ պայքարում։

Բացի այդ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների առկա և հեռակա մենամարտերի երկար պատմության մեջ տեղի ունեցածը դեռ կարող է դառնալ բազմաթիվ սենսացիաներից մեկը, սակայն որը ընդամենը դրվագային բնույթ է կրում։ Ռուսաստանում ԱԱ-2018-ի եզրափակիչ մասը դեռ նոր է թափ հավաքում։

… Սակայն պետք է հիշել Ռոնալդուի դեմքի արտահայտությունը խաղի վերջում, երբ հաշիվը 3-2 էր` հօգուտ իսպանացիների, իսկ նա պետք է իրացներ տուգանային հարվածը 88-րդ րոպեին։  Օպերատորը խոշոր պլանով մի քանի րոպե ցուցադրեց նրան, նա կենտրոնանում էր ու տրամադրվում։ Այնուհետև կատարեց… Ոչ, այդպես չէ` ԿԱՏԱՐԵՑ իր գեղեցկությամբ հազվագյուտ շրջանցիկ հարվածը` դարպասի պատի վրայով և տակով, որի դեմ Խեան անզոր էր։ Նույնիսկ տեղից չշարժվեց։

Լրահոս
0